Ողջունելի է, բայց
Դիտել նաև
«Հենց հիմա շատ կարևոր է լինել Գյումրու հոգևորականների կողքին». Հովհաննես Իշխանյան
ԱՄՆ-ն այլևս չի կարող աշխարհում ժողովրդավարության ոստիկանը լինել․ Հովհաննես Իշխանյան
Իրական Հայաստան կրկին լինելու է, և դա ձեզնից ազատագրված Հայաստանն է. Հովհաննես Իշխանյան
«ՔՊ-ն ակնարկում է, որ չի ենթարկվելու»․ Հովհաննես Իշխանյան
Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը
Եվ այսպես ԲԴԽ-ն մերժեց դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու Արդարարդատության նախարարի կողմից ներկայացված աբսուրդ միջնորդությունը։ Շատերն այս որոշումը ողջունում են։ Իհարկե, կարելի է և ողջունել, եթե չլիներ մի բայց․․․ Իսկ բայցը հետևյալն է․ նախ, պարզ չի՞, որ Արդարադատության նախարարն իր ինքնուրույն որոշումով չի դիմել ԲԴԽ, այլ նա այդ հանձնարարությունը ստացել է վարչապետից։ Երկրորդ, ուշադիր նայեք ԲԴԽ որոշման կողմ և դեմ քվեարկողների հարաբերակցությունն՝ 4:3 ու անունները։ Եվ ի՞նչ եք կարծում, վարչապետը սրանով բավարավելու՞ է։ Ինչպես ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցվեց «քրեական» գործ, այնպես էլ մոտ ապագայում սպասենք ԲԴԽ չորս, առայժմ անհնազանդ անդամների հանդեպ ճնշումներին։
Ավետիք Իշխանյանի Ֆեյսբուքյան էջից

