Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են․ ԿԲ
Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի համաձայն՝ դոլարի փոխարժեքը օգոստոսի 16-ին կազմել է 492.52 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.26 դրամով:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 580.29 դրամ՝ աճելով 1.98 դրամով։
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 682.48 դրամ՝ նվազելով 3.16 դրամով։
Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.71 դրամ՝ աճելով 0.01 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 370.3 դրամ, ոսկի 28,088.71 դրամ, պլատին՝ 16,230.76 դրամ: