Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ որևէ տեղեկություն տվյալ պահին չկա. ԱԳՆ
Դիտել նաև
Աֆղանստանում պետական ծառայողների 70%-ից 80%-ը գոյություն է ունեցել «միայն թղթի վրա». ԱՄՆ-ի «գոռոզությունը, ինքնախաբեությունը և կոռուպցիան». Frankfurter Allgemeine
Համացանցում հայտնվել է շոկային տեսանյութ, որում երևում է ամերիկյան ռազմական ինքնաթիռի շասսիից կախված աֆղանստանցու դին. Տեսանյութ
Մեկ շաբաթվա կտրվածքով կորոնավիրուսի նոր դեպքերի 35 տոկոս աճ է արձանագրվել. Փաշինյան
Թալիբները 2020-ի սկզբից գաղտնի համաձայնությունների են եկել աֆղան զինվորականների հետ. WP
Թալիբները վերահսկողություն են սահմանել Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան արտաքին տարածքում
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է լրատվամիջոցների հարցերին՝ Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հունանյանն ընդգծել է, որ ԱԳՆ-ն տարբեր խողովակներով աշխատանքներ է տարել այս ուղղությամբ, կատարվել են ճշգրտումներ, բայց տվյալ պահին չկա որևէ տեղեկություն՝ Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ։
«Հարկ է նշել նաև, որ ՀՀ քաղաքացիների կողմից նույնպես որևէ դիմում չի ստացվել։ Ճշգրտող աշխատանքները շարունակվում են։ Նախարարությունից խնդրում են, որ անհրաժեշտության դեպքում ԱԳՆ-ի հետ կապ հաստատեն թեժ գծի բջջային հեռախոսահամարով` +37455620111 (նաև Whatsapp, Viber), կամ [email protected] էլ.փոստի միջոցով»,- նշված է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանի մեջ։