Ուրուգվայը Հայաստանում դեսպանատուն կբացի. Ֆրանսիսկո Բուստիժո
Ուրուգվայը Հայաստանում դեսպանատուն կբացի։ Այս մասին ՀՀ ԱԳՆ նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն։
Ուրուգվայի ԱԳՆ նախարարը հայտնեց, որ համաձայնագիր է ստորագրվել Ուրուգվայի Հանրապետության համալսարանի և Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի միջև:
«Սա թույլ կտա ունենալ երկու երկրների ուսանողների և դասախոսների փոխանակում և Ուրուգվայի Հանրապետության համալսարանում կուսուցանվի հայերեն»,-նշեց Ֆրանսիսկո Բուստիժոն: