ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուներից մեկը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն է։ Այս մասին Հակակառուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցութային խորհրդի նիստին ասաց խորհրդի նախագահ Համլետ Ասատրյանը։
Սասուն Խաչատրյանից բացի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար առաջադրվել է ևս երկու թեկնածու՝ իրավաբաններ Գառնիկ Թորոսյանը և Դավիթ Մկրտումյանը։
Գ.Թորոսյանի ներկայացված փաստաթղթերում մրցութային խորհրդի անդամները բացթողումներ էին նկատել եւ նրանից պահանջեցին, որ ներկայացնի նաեւ աշխատանքային գրքույկի պատճեն։ Թեկնածուն ներկայացված փաստաթղթերին կցել էր միայն Փաստաբանների պալատի տեղեկանքը՝ նա փաստաբանական գործունեությամբ զբաղվելու ստաժի մասին, իսկ որպես քննիչ աշխատանքային գործունեության վերաբերյալ ՀՀ ոստիկանությունից տեղեկանք չէր ներկայացվել։
Կոմիտեի նախագահի պաշտոնում մյուս թեկնածուն ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Դավիթ Մկրտումյանն է։

