Մայրաքաղաքային սլոթի լիցենզիայի մրցույթի քվեարկությունը բաց է եղել, սա հիմք է, որ մրցույթն անվավեր ճանաչվի. Հ2-ի փոխտնօրեն. Տեսանյութ
Օրենքի ուղիղ պահանջ կա, որ հանրային մուլտիպլեքսի լիցենզավորման մրցույթում հաղթողի ընտրության քվեարկությունը պետք է փակ լինի։ Այսինքն՝ որևէ մեկը չպետք է իմանա՝ ով ինչպես է քվեարկել։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայկական երկրորդ հեռուստաալիքի փոխտնօրեն Լևոն Սուլթանյանը։

