Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է
26
Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Պատերազմ Արցախում
ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, «Բարս» անշարժ գույքի գործակալությունում Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք» Փաշինյանը երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները․ Արթուր Սուքոյան Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Արսեն Ջուլֆալակյան

«Մեծ խաբեություն՝ փոքր երկրում» կամ ինչո՞ւ պատերազմի ժամանակ Փաշինյանը Մասիս Մայիլյանին ուղարկեց Մոսկվա

Մի շարք պատճառներով՝ պատերազմից հետո Հայաստանում խեղաթյուրվեց քաղաքական բանավեճը, սկսեց լղոզվել պատասխանատվությունը, ինչը թույլ տվեց ողբերգության գլխավոր պատասխանատուին ոչ միայն «գլուխը հանել» ՊՆ բունկերից, այլև կրկին փորձել մանիպուլացնել հասարակական գիտակցությունը, կրկին «էմոցիա գողանալ» քաղաքացիներից:

Շատերի խորին համոզմամբ՝ սրա համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական էլիտան, բայց այսօր մենք դրա մասին չենք խոսում: Այս պահին կցանկանայի դիտարկել վերջին պատերազմի ընդամենը մեկ դրվագ: Մի դրվագ, որն անհասկանալիորեն մոռացված է:

Դատելով Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նստաշրջանից՝ իշխանությունները որոշել են մանիպուլյատիվ բանավեճը բերել նաև Ազգային ժողով և պատերազմում պատասխանատու նշանակել նաև խորհրդարանական ընդդիմությանը:

Պատերազմը դադարեցնելու առաջին փորձը կարող էր նույնիսկ չկայանալ

Հոկտեմբերի 9-10-ը Մոսկվայում տեղի են ունեցել բանակցություններ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: Սա Արցախում պատերազմը կանգնեցնելու առաջին մեծ փորձն էր: Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ղեկավար Լավրովը ժամեր շարունակ բանակցություններ է վարել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ, սակայն Թուրքիայի միջամտությունը գործընթացին թույլ չտվեց այդ փուլում դադարեցնել ռազմական գործողությունները:

Բայց այս իրավիճակում կար մեկ «նրբություն», որի մասին շատերը մոռացել են: Հոկտեմբերի 9-10-ը բանակցությունները կարող էին չկայանալ, քանի որ այն ժամանակվա Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը հայկական պատվիրակության կազմում ժամանել էր Մոսկվա: Հիշեցնենք, որ դեռ 2020-ի մայիսին համացանցում հայտնվեց մի փաստաթուղթ[1], որը հաստատում էր տեղեկատվությունն այն մասին, որ Մայիլյանի մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելված է (արգելքըգործումէ 2020 թ. մարտի 11-իցմինչև 2025 թ. մարտի 11-ը):

Սոցցանցերում այդ օրերին «օդի մեջ կախված» մի շարք տեղեկությունների համաձայն, Մայիլյանի` հայկական պատվիրակության կազմում[2] լինելու փաստը կարող էր լինել Նիկոլ Փաշինյանի ուղիղ պահանջը: Այսպիսով, նա փորձում էր հասարակությանը ցույց տալ, որ «չնայած պատերազմին, նա կատարեց իր խոստումը և «վերադարձրեց» Արցախը բանակցությունների սեղան»:

Ամենաբարձր մակարդակի բանակցությունները, պատերազմը ԱԺ-ում զգացմունքային ելույթներ չեն: Բանակցություններում յուրաքանչյուր սխալի համար դուք կարող եք վճարել հազարավոր կյանքերով, ինչպես եղավ հոկտեմբերի 19-ից հետո, երբ Փաշինյանը մերժեց Պուտինի առաջարկը՝ դադարեցնել պատերազմը այն պայմաններում, երբ մեր զոհերի պաշտոնական թիվը չէր անցնում 1000-ը (ի դեպ, այժմ, երբ իշխանությունները, արդարացնելով ԱԺ շենքում անվտանգության չափազանց մեծ միջոցառումները, խոսում են հոկտեմբերի 27-ի մասին, ապա լավ կլինի, որ սկզբից ամբողջ ճշմարտությունը պատմեն հոկտեմբերի 19-ի և այն մասին, թե քանի՞ կյանք արժեցավ այն, որ Փաշինյանը հրաժարվեց ընդունել Ռուսաստանի նախագահի՝ պատերազմը դադարեցնելու հոկտեմբերի 19-ի առաջարկը): Մայիլյանի` պատվիրակության կազմում գտնվելու պատճառով բանակցություններն ընդհանրապես կարող էին տեղի չունենալ:

Այնուամենայնիվ, այս իրավիճակը մի շարք հարցեր է առաջացնում.

  1. Ինչպե՞ս կարող էր Փաշինյանը չիմանալ, որ Մայիլյանի մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելված է, և ինչպե՞ս կարող էր թույլ տալ Արցախում նշանակել նրան այդքան կարևոր պաշտոնի:
  2. Եթե Փաշինյանը գիտեր այս մասին, ապա ինչո՞ւ նա Արայիկ Հարությունյանին չզգուշացրեցոր Մայիլյանի մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելված է, և որ այդպիսի անձը չի կարող նշանակվել Արցախի արտգործնախարարի պաշտոնում:
  3. Եթե Փաշինյանն ու Հարությունյանը գիտեին, որ Մայիլյանին արգելում են մուտքը ՌԴ, բայց, այնուամենայնիվ, նշանակեցին նրան Արցախի արտգործնախարարի պաշտոնում, ապա ինչո՞ւ նրանք դա արեցին: Ո՞ւմ շահերից է բխել այդ նշանակումը:
  4. Եվ վերջապես, եթե պատերազմի օրերին Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների, մի շարք պետական մարմինների ակտիվ շփումների ընթացքում Փաշինյանին նոր էին տեղեկացրել, որ Մայիլյանի մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելված է, և դրանից հետո նա Մասիսին «դնում է» նույն ինքնաթիռ Զոհրաբ Մնացականյանի հետ, ապա դրանից կարո՞ղ ենք եզրակացնել, որ հայկական կողմը միտում էր ունեցել խափանել մոսկովյան բանակցությունները:

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները հայ հասարակությունն իրավունք ունի ստանալու: «Նախկինները» չէին կարող ներգրավված լինել Մայիլյանին Արցախի արտգործնախարարի պաշտոնում նշանակելու գործում։ Կարող ենք ենթադրել, որ դա Նիկոլի անձնական որոշումն էր, իսկ Արայիկը կատարեց իր հանձնարարականները (ի դեպ, կա կարծիք, որ այս հարցում ասելիք ունի նաև Արայիկ Հարությունյանը, ով Մոսկվա էր մեկնել 2020-ին Արցախում կայացած նախագահական ընտրություններից առաջ և բազմաթիվ տարբեր խոստումներ էր տվել, բայց տուն հասնելուն պես նա արեց իր խոստացածի հակառակն ու Մայիլյանը նշանակվեց Արցախի արտաքին գործերի նախարար): Ուրեմն ինչի՞ համար է Մայիլյանը, ում արգելված էր մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն, նախ նշանակվել Արցախի արտգործնախարարի պաշտոնում, ապա Մնացականյանի հետ գնացել Մոսկվա` պատերազմի օրերին բանակցություններ վարելու նպատակով:

Սրանք պարզ ու հասարակ, բայց կարևոր հարցեր են, և փոքր երկրի մեծ խաբեբան չի կարող պատասխանատու նշանակել այլ անձանց: Թերևս, եթե այս հարցի պատասխանը ստացվեր վերջին 6-8 ամիսների ընթացքում և հանցագործները պատիժը կրեին քրեակատարողական հիմնարկներում, ապա Սյունիքի և Վարդենիսի ներկայիս իրավիճակը գուցե չլիներ:

Բենիամին Մաթևոսյան

քաղաքագետ

Աղբյուրը՝ politeconomy.org

[1] https://antifake.am/am/news/1427

[2] https://hayeli.am/?p=609430&l=am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>