Կորոնավիրուսով վարակման 397 և մահվան 9 նոր դեպք
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Օգոստոսի 13-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 233 797 դեպք, որոնցից 222 183-ը՝ առողջացած, 4678-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5805 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 421 593 թեստավորում: Այսպիսով՝ երեկ կատարվել է 6055 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 397 նոր դեպք: Ունենք 264 առողջացած, 9 մահվան դեպք»:

