Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Պատերազմ Արցախում
Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել Հուսով եմ նաև, որ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյանը «կուտ» է տալիս Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց Սա, թերևս, հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը. Սուրենյանց Հայ զինծառայողի խnշտшնգման և uպшնnւթյան համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական է դարձել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ

Դադարել ասֆալտին ծեփել պետության ապագան. Վահե Հովհաննիսյան

Կա՞ր հնարավորություն, որ մեր երկիրը 2018 թ-ից ա´յլ հունով գնար, կա՞ր հնարավորություն պատերազմից խուսափելու, կա՞ր հնարավորություն՝ պատմական աղետի փոխարեն պատմական հաջողություններ ունենալու։

 Այո, կար։ Եվ դրա ամենացայտուն պատասխանը երեկվա ԱԺ հակասական օրն էր։ Օրվա առաջին կեսի մանկականությանը փոխարինեց օրվա վերջի սոլիդությունը։

Արմեն Գևորգյանի երեկվա ելույթն իր որակով, ծրագրային-գրագետ ձևակերպումներով դահլիճում և ԱԺ աշխատանքներին հետևող հանրության մոտ փոխեց տրամադրությունները։ Նույնիսկ ՔՊ-ականները, որոնք պետք է ժանրի կանոնների համաձայն հարձակվեին, այդ մթնոլորտում հանկարծ դարձան աշխատանքային-քննարկումային՝ կորցնելով իրենց ֆունկցիոնալ միակ՝ հարձակվելու նշանակությունը։

2018-ին հասարակությունը սպասում էր փոփոխությունների՝ դեպի ավելի արդար, ավելի լավ պետության։ Հիմա պատկերացրեք, եթե «սարանչայի» ավերիչ ալիքի փոխարեն ընտրվեր գրագետ- աշխատանքային տարբերակը, եթե բռնել-ծեփելու մոլուցքի փոխարեն ընտրվեր խելոք մարդկանց հետ աշխատելու տարբերակը։ Ո՞րն էր շահը՝ ամեն խելոք մարդու մեջ թշնամի ու հակահեղափոխություն տեսնելու։ Մենք հոգնել ենք «բերման ենթարկելու» սպառնալիքներից։ Երկիրը սկսել է ճկվել այդ անմիտ սպառնալիքների տակ։ Արդեն երեք տարի է՝ մեր երկրում բերման է ենթարկվում կամ առնվազն պետական ինստիտուտներից հեռու վանվում գրագետ միտքը, գիտելիքը, փորձը... Հետևանքները բոլորս տեսանք։

 Երեք տարի մեր պետությունում եղել է երեկ առավոտյան ԱԺ-ում տիրող մթնոլորտը։ Այդ վիճակում բնական է, որ պետությունը պետք է քանդվեր։

Պատերազմից ամիսներ առաջ մոտ 20 հոգի ամենօրյա ռեժիմով զգուշացնում էինք, որ այս քաղաքականությունը տանում է պատերազմի, զգուշացնում իրական պատերազմի մասին։ Մեր ձայնը չի լսվել։ Այն ժամանակ դեռ կար պատերազմից խուսափելու հնարավորություն։

Արմեն Գևորգյանի երեկվա երկու ելույթը ամբողջական կառավարության ծրագիր էր, բայց նույնիսկ դա չէ ամենակարևորը։ Այդ ելույթն ակնհայտ դարձրեց, որ դահլիճի ՔՊ-ական հատվածում կան ոչ քիչ թվով մարդիկ, որոնք գրագետ ու զուսպ աշխատանքի կողմնակիցն են, որոնք հասկանում են, որ պետությունը պատմական ռիսկերի առաջ է կանգնած, ու 2018-ի պատկերացումներով առաջ չես շարժվի, կվթարվես երկրորդ անգամ։ ՔՊ-ում ակնհայտորեն կա մի հատված, որին էժան բառապաշարը և տգիտությունը ոչ միայն հոգնեցրել են, այլև արդեն թվում են անընդունելի։

Ուրեմն սա շանս է։

 Նույն ԱԺ նիստի սոլիդ հատվածում Արթուր Վանեցյանը կանգնեց իր թիմակցի կողքին՝ բավականին գրագետ ձևով։ Նրա խոսքից ագրեսիայի փոխարեն լրջություն էր գալիս։ Իսկ եթե նույն Վանեցյանի «Կանգ առ» զգուշացումը երկու տարի առաջ լսեին, գուցե պատերազմ չլիներ։ Ինչո՞ւ ենք վախենում կանգ առնել սխալ ճանապարհին, դեռևս վրա չհասած աղետի ճանապարհին։

 Այս ԱԺ-ն իր աշխատանքները սկսել է մի շատ հետաքրքիր ելույթով՝ նախագահ Արմեն Սարգսյանի։ Անկախ նրանից, թե ով ինչպես է վերաբերվում նրա գործունեությանը, պետք է անկեղծ լինենք ու արձանագրենք՝ լուրջ, հեռանկարային խոսք էր, որն, այնուհանդերձ, չստացավ անհրաժեշտ ընկալումը, թեև դա ելույթ էր պետության ապագայի մասին։

Մենք հիմա պատմություն դարձած անցյալի ու ներկա աղետի խաչմերուկում ենք ու չենք ուզում դուրս գալ այնտեղից։

 ԱԺ-ից դուրս այսօր կա զգալի ինտելեկտուալ պոտենցիալ՝ մարդկանց, ովքեր գրում են, խոսում են, ծրագիր են մշակում, ծանոթ են միջազգային զարգացումներին, ունեն լավ կապեր միջազգային հարթակներում և այլն։

Նրանց ձայնն էլ հաճախ չի լսվում։ Նրանց խոսքը չի դառնում պետական քաղաքականություն կամ հանրային կարծիք։ Փոխարենը բարոյահոգեբանականարգելակներ չունեցող որևէ ծղրտոց՝ լինի դա ԱԺ ելույթ, հարցազրույց, թե այլ բան, դառնում է օրվա թոփը։

 Վստահաբար՝ այսօրվա Հայաստանի այս վիճակը երկար չի շարունակվելու։ Մեր դիմաց իրական մարտահրավերներ են՝ շատ ծանր, շատ բարդ։ Պոպուլիզմով ու հայհոյանքով լուծում չկա։ Պոպուլիզմն ու հայհոյանքն արդեն սկսում են հոգնեցնել լայն հասարակությանը՝ անկախ քաղաքական նախասիրություններից։ Սա հուշում է այն մասին, որ շատ արագ ձևավորվելու է նոր հանրային պահանջ՝ նոր քաղաքական հոսանքի։ Դրա ձևավորումը լինելու է շատ բնական ու տեսանելի։ Այն չի լինելու անհատի կամ քաղաքական նախասիրությունների հիման վրա։ Այն լինելու է ասելիքի և մտածողության որակի հենքի վրա։ Ի վերջո՝ սոլիդ Հայաստանը պետք է հաղթի։

 

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>