Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի
18
Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Պատերազմ Արցախում
Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է

«Ե՛վ Թուրքիան, և՛ Ադրբեջանը պատրաստվում են նոր ռազմական սադրանքների». Արման Աբովյան

ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ե՛վ Թուրքիան, և՛ Ադրբեջանը պատրաստվում են նոր ռազմական սադրանքների:

Այսպիսով, օրերս թուրք բարձրաստիճան պաշտոնյաներն անհեթեթ հայտարարություն արեցին՝ կոչ անելով Հայաստանին «դադարեցնել ռազմական սադրանքները» և հայերին սպառնացին տարատեսակ «պատիժներով»: Թուրքերի հետ զուգահեռ, ադրբեջանական ռեսուրսներն սկսեցին կեղծ նյութեր տարածել ռուսաստանյան խաղաղապահների համաձայնությամբ Արցախի Հանրապետության տարածք հայկական զորքերի ենթադրյալ տեղափոխման մասին:

Ռազմական սադրանքի տեղեկատվական պատրաստումն ուղեկցվում է ադրբեջանական ավազակախմբերի ամենօրյա ռազմական սադրանքներով, որոնք խորը թափանցել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք:

Հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ են թուրքերն ու ադրբեջանցիները գնում իրավիճակի սրման, այն դեպքում, երբ փաշինյանական իշխանություններն փաստացի վարում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերին համապատասխանող քաղաքականություն:

Եկեք պարզենք դա:

Եթե կարճ, ապա թուրքերի հայտարարություններն ու ադրբեջանցիների տեղեկատվական պատրաստվածությունը հստակ ցույց են տալիս, որ երկու ահաբեկչական պետություններն էլ փորձում են լուծել երեք հիմնական խնդիր:

1․ Ադրբեջանը կարծում է, որ արցախյան հիմնախնդիրը միտումնավոր սառեցվել է ռուսների կողմից և հանդիսանում է Ադրբեջանի իշխանությունների վրա ճնշման գործոն: Ադրբեջանական հասարակությունը նախագահ Ալիևին հարցնում է. «Եթե դու լուծել ես Արցախի հարցը, ապա ինչո՞ւ Ստեփանակերտը և Արցախի Հանրապետության մնացած տարածքները դեռ օկուպացված չեն, և հայերը դեռ այնտեղ ապրում են»:
Ադրբեջանցիներրը հասկանում են, որ քանի դեռ ռուսներն Արցախում են, նրանք չեն կարողանա կոտորել Արցախի բնիկ հայ բնակչությանը:

2․ Թուրքիան, լինելով արցախյան պատերազմի ամենաակտիվ մասնակիցը, այդպես էլ չստացավ իր հիմնական դիվիդենտները:

Մասնավորապես, օրինական ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում՝ Սյունիքով միջանցք ճեղքելով և ռուսներին տարածաշրջանից դուրս մղելով:

Եվ եթե փաշինյանական իշխանությունները պատրաստ են գնալ Թուրքիայի պայմաններին՝ վերջինիս՝ Ադրբեջանի հետ լոգիստիկ միավորման իրականացման առումով, ապա համարձակվում եմ ձեզ հիշեցնել, որ ենթադրյալ միջանցքը կամ ճանապարհը, կվերահսկվի ռուս սահմանապահների կողմից, ինչն արմատապես փոխում է Թուրքիայի համար շահեկան իրավիճակը և նրան՝ Թուրքիային, դնում է անբարենպաստ վիճակում` պանթուրանական նախագծի իրականացման համար, քանի որ թուրք-ադրբեջանական ճանապարհի բանալիները կլինեն ռուսների ձեռքերում: Չնայած այս ամենին՝ ես շարունակում եմ պնդել, որ թուրքերին Սյունիքով ցամաքային ճանապարհ տրամադրելն ի սկզբանե հակապետական ծրագիր էր և դրա հնարավոր իրականացման մեղքը, բացառապես, Հայաստանի ներկայիս իշխանությունների վրա է:

Սակայն, մենք այժմ դիտարկում ենք այն խոստումներին և պայմանավորվածություններին, որոնք փաշինյանական կառավարությունը տվել է թուրքերին և ադրբեջանցիներին՝ նոյեմբերյան կապիտուլյացիոն ակտի շրջանակներում:

3․ Հիմա ամենակարևորը:

Ե՛վ Թուրքիան, և՛ Ադրբեջանը հասկանում են, որ քանի դեռ տարածաշրջանում կան ռուսական զորքեր (նրանց գտնվելու մանդատը կարևոր չէ), նրանք չեն կարողանա իրականացնել իրենց վերջնական նպատակը:

Մասնավորապես` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տնտեսական և ռազմական չեզոքացում:

Ընդ որում՝ պետք է հասկանալ, որ Թուրքիայի հետևում շատ հստակ երևում են այն գերտերությունները, որոնց համար շատ կարևոր է լուծել երկու խնդիր:

Մի կողմից, հրամայական է հասնել Հայաստանի տարածքով տրանսպորտային տարանցմանը, սակայն առանց Ռուսաստանի վերահսկողության և որպես առավելագույն խնդիր՝ ընդհանուր առմամբ ռուսներին տարածաշրջանից հեռացնել:

Շատ դժվար է, եթե ոչ անհնար, դա անել Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական առճակատման միջոցով, և, հետևաբար, գործի են դրվում հայկական միջավայրում Ռուսաստանի փուլային վարկաբեկման և Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական շանտաժի միջոցով Ռուսաստանի վրա ճնշման կոմբինացված սխեմաներ:

Հայկական կողմի պասիվությունը և հայ հասարակության մեջ հակառուսական տրամադրությունների հատուկ բորբոքումն ամբողջությամբ գործում է Թուրքիայի հակահայկական շահերի և նրա տերերի շահերի համար, և եթե դրան գումարենք Հայաստանի ղեկավարության ամոթալի համաձայնողական դիրքորոշումը, ապա մենք հասկանում ենք, որ համաձայնեցված և նպատակաուղղված քաղաքականություն է տարվում՝ տարածաշրջանում հայկական քաղաքական բաղադրիչը ոչնչացնելու՝ Ռուսաստանի զուգահեռ դուրս մղմամբ:

Հ․ Գ․ Գիշերն Արցախում ինտենսիվ փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Թուրք-ադրբեջանական ահաբեկիչները կրակել են Մխիթարաշեն գյուղի մոտակայքում գտնվող դիրքերի ուղղությամբ:

Շուտով կլսենք, թե ինչպես են սրա մեջ ադրբեջանական քարոզիչները մեղադրելու թե՛ հայերին, թե՛ ռուսներին»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>