Նախագահն արձակուրդի առաջին օրերն անցկացրել է Վանաձորում եւ Դիլիջանում
Նախագահ Արմեն Սարգսյանն արձակուրդի առաջին օրերն անցկացնում է Հայաստանում։ Դատելով նախագահի աշխատակազմի ֆեյսբուքում հրապարակված լուսանկարներից, պարզ է դառնում, որ Արմեն Սարգսյանն այցելել է Վանաձոր եւ Դիլիջան։
«Հայաստանի յուրաքանչյուր անկյուն իր գեղեցկությունը, հմայքը, արժեքն ու նշանակությունն ունի՝ բնությամբ, մարդկանցով, երեխաներով, երիտասարդներով. օգոստոսյան օրեր Վանաձորում եւ Դիլիջանում»,– գրված է նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում։