Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունը առաջադրեց Վահե Հակոբյանին. Տեսանյութ
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունը առաջադրել է Վահե Հակոբյանի թեկնածությունը: Նրա թեկնածությունը ներկայացրեց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Մենք առաջադրելով վահե Հակոբյանի թեկնածությունը, վստահ ենք, որ կունենանք ակտիվ, բոլոր հնարավոր տեսակետները ներառող քննարկումների կազմակերպման համար պատասխանատու հանձնաժողով»,-ասաց նա:

