Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի
18
Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Պատերազմ Արցախում
Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է

Անդաստիարակությունը, ցինիզմն ու փաստերը գլխիվայր շուռ տալու արվեստն ընկած է Նիկոլի իշխանության հիմքում, ավելին, այդ իշխանության գոյության ուղղակի նախապայմանն է

Մեր փիլիսոփայության դասախոսներից մեկն իր դասախոսություններից մեկում մի շատախոս, ինքնահավան ու անգրագետ ուսանողի մի անգամ ասաց՝ քո չիմացությունների սահմանագիծն այնքան մեծ է, որ դու արդեն չգիտես էլ, թե որքան բան կա, որոնք դու չգիտես, արդյունքում՝ քեզ թվում է, թե դու ամեն ինչ գիտես, որն էլ քո այդ ամբարտավան պահվածքի հիմքում է։
 
Նիկոլածին պատգամավոր Վաղարշակ Հակոբյան. մի մեծամիտ ու ամբարտավան «գործիչ», ում քաղաքական և ընդհանրապես կենսագրության մեջ նշված է, ուշադրություն, սփյուռքի նախարարի օգնական՝ ընդամենը մի քանի ամիս և... ընտրվել է պատգամավոր։ Այսքանը։ Վերջ։
 
Դեռ մի կողմ թողնենք այն իրողությունը, որ կյանքում զենքի երես չտեսած, բանակում չծառայած ու Արցախի տեղը հավանաբար վերջերս իմացած այս «գործիչը» ԱԺ ամբիոնից երկար-բարակ դասեր էր տալիս Շուշին ազատագրող և հայոց նորանկախ հանրապետությունների բանակաշինության հիմքերում գտնվող գեներալ Սեյրան Օհանյանին՝ տարբեր տեսակի հորդորների տարափ տեղալով նրա ուղղությամբ։ Բայց դա դեռ սկիզբն էր։
 
Պարզվում է՝ սույն սուբյեկտը ամբարտավանությունից զատ նաև մարտնչող ցինիզմի մեջ է փայլում և, ոչ ավել, ոչ պակաս, ողջ կյանքում ձախողակ ու «քաղաքական դիակ» է համարում Վազգեն Մանուկյանին։
 
Այո, մի զարմացեք, մարդ, ով քայլիստների հետ շփվելու հանգամանքների բերմամբ մի քանի ամիս սփյուռքի նախարարի խորհրդական է «դասավորվել», իսկ հետո երկու տարի պատգամավորական կոճակը սեղմելով, իսկ վերջին փուլում էլ՝ թիվ մեկ հողատուին պաշտպանելով, հարկատուներից ռոճիկ է ստացել և ճոխ պարգևավճարներ, հավակնում է ոտք մեկնել հայ քաղաքական մտքի ու դաշտի հսկաներից մեկի հետ։
 
Մարդ, ում իշխանությունը պետությունը տանում է կազմալուծման, ամենացինիկ կերպով վիրավորում է այդ նույն հանրապետության կազմավորման և կայացման հիմքերում գտնվող գործչին։
 
Մարդը ձախողակ է համարում ՀՀ պաշտպանության նախարար և ռազմաարդյունաբերական համալիրի ղեկավար Վազգեն Մանուկյանին, ում օրոք ազատագարվել են, ուշադրություն, Քարվաճառի, Մարտակերտի, Ակնայի (Աղդամի), Սանասարի (Կուբաթլիի) շրջանները։ Ավելին, ինչպես գիտեք, ճակատագրի բերմամբ հենց Վաղարշակ Հակոբյանի «հաջողակների»խունտան մի քանի օրում առանց կրակոցի հանձնեց այդ նույն շրջանները, իսկ Մարտակերտի շրջանում ստեղծեց կեցության ամենածանրագույն պայմանները՝ շրջանի հետ Ստեփանակերտի ճանապարհը երկարացնելով մի քանի անգամ, վտանգելով շրջանի ազգաբնակչության կյանքը և այլն։
 
Մարդը ձախողակ է համարում մի գործչի, ով ողջ կյանքում չի պարտվել, տարել է և' ռազմական, և' քաղաքական հաղթանակներ, ով հաղթել է 1996 թ. նախագահական ընտրություններում, և որը նրա ձեռքից խլել է հենց Վաղարշակ Հակոբյանի քաղաքական հոր՝ Նիկոլի հոգևոր հայրը՝ Լևոն Տեր֊Պետրոսյանը։
 
Մարդը ձախողակ է համարում մի գործչի, ում գործունեությունն ընկած է նորանկախ Հայաստանի Հանրապետության բանակաշինության հիմքերում, և, որի աչքի առաջ այսօր Վաղարշակ Հակոբյանի խունտան ոչնչացնում է բանակը՝ սահմանների պաշտպանության գործը հանձնելով ռուսական զորամիավորներին։
 
Այսքանից հետո՝ վաղարշակհակոբյանիկները հաջողակ են, իսկ Վազգեն Մանուկյանը՝ ձախողակ։ Տեր, ողորմեա սրանց...
 
Պարզորոշ է՝ անդաստիարակությունը, ցինիզմն ու փաստերը գլխիվայր շուռ տալու արվեստն ընկած է Նիկոլի իշխանության հիմքում, ավելին, այդ իշխանության գոյության ուղղակի նախապայմանն է, և այս աքսիոմատիկ ճշմարտությունը չեմ էլ ցանկանում քննարկել։
 
Ինձ ուրիշ հարց է հետաքրքրում՝ հայոց պետականությունը մինչև որքա՞ն է ի զորու դիմակայելու այսպիսի անդաստիարակությամբ պայմանավորված անկմանը։
 
Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>