Հրազդանում օգոստոսի 10-ին վթարային ջրանջատում կլինի
Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. օգոստոսի 10-ի ժամը 07.00-15.00 կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Հրազդան քաղաքի՝ Շինարարների, Րաֆֆու, Կոստանյան, Չարենցի փողոցների և Բանավան թաղամասի ջրամատակարարումը: Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

