Առուշ Առուշանյանի մեղադրանքի փոփոխություն է տեղի ունեցել. պաշտպան
Դիտել նաև
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կազատազրկվի 1 տարի 8 ամիս ժամկետով
Պրոբացիայի ծառայությունը դիմել է դատարան՝ Առուշ Առուշանյանին ազատազրկելու առաջարկով
Առուշանյանի դատավճռում գրված չէ, որ պետք է հրաժարական տա, և ավագանին դատավճռի կատարման սուբյեկտ չէ
Պաշտոնավարումը դադարեցնելու որոշումն ընտրովի պաշտոնների համար կիրառելի չէ. Առուշանյանի փաստաբան
Ես որևէ կուսակցության անդամ չեմ և որևէ կուսակցության հայտ չեմ ներկայացրել․ Առուշ Առուշանյան
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մեղադրանքի փոփոխություն է տեղի ունեցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Հարգելի հայրենակիցներ ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ քիչ առաջ տեղի է ունեցել Առուշ Առուշանյանի մեղադրանքի փոփոխությունը։ Մասնավորապես՝ վերջինիս մինչ այդ ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով առաջադրված մեղադրանքից հանվել է մեկ հոդված։ Դրա համար հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել սույն գործով հսկող դատախազին: Ճիշտ է, սա փոքր հաջողություն է, բայց ամեն ինչ սկսում է փոքր հաջողություններից»,- գրել է նա Ալեքսանյանը։