Միջազգային ուշադրության կիզակետում է հայտնվում Հայաստանը՝ որպես 60.000 ընտրողի ձայն գողացած. Իվետա Տոնոյան «Ավինյանը, դոշը ծեծելով, կներվայնանա. էդ իշաոտնուկները հետ բեր, քաղաքացիները բան են քեզ փոխանցել» Վախը՝ որպես քաղաքական կառավարման մեթոդ
Ինձ կալանավորելու լուրից ուրախացողներին հիասթափություն է սպասում. ոչ մի բանի չեք հասնելու. Դավիթ Համբարձումյան Ի՞նչ է սպասվում Պուտին-Փաշինյան հանդիպումից. ապոկալիպսի՞ս Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման. քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգությանը և Հայաստանում ռուսական ռազմաբազային վերաբերող հարցեր. Պեսկով Դատախազն այդպես էլ չգտավ պետական գաղտնիքը. ինչո՞ւ դատը շարունակվում ԴՌՆՓԱԿ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի թիմակիցները ԴՌՆՓԱԿ դատարանի մոտ են Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ և հորինովի «մեղադրանքով» դռնփակ «դատական» նիստն է Ալիևի դիմաց «ութը տակ ծալված Նիկո՛լ», էդ ի՞նչ ես ասելու Պուտինին․ Դերենիկ Մալխասյան Սխալ հաշվարկված հարկեր և կասեցված ծրագիր. Իշխանությունը խոչընդոտում է Վաղարշապատում «Թումո»–ի կենտրոնի կառուցումը. Տ. Եսայի Արթենյան «Հանցագործ Փաշինյա՛ն, հենց դու ես երեխուս սպшնողը». սևազգեստ մայրերը ծեծում են Կառավարության դռները Պատերազմ Արցախում
Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերով․ «Ժողովուրդ» Ինձ կալանավորելու լուրից ուրախացողներին հիասթափություն է սպասում. ոչ մի բանի չեք հասնելու. Դավիթ Համբարձումյան Փաշինյանը դարակազմիկ հերթական սուտն է հորինել Ավինյանը չի ցանկացել անգամ լսել Կատվալյանին․ ենթադրյալ կոռուպցիոն «գործարքում» լինելու պատճառով ազատել է թաղապետին «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» 46 իրավապաշտպան կազմակերպություն կոչ է արել մերժել Ադրբեջանի՝ ԵԱՀԿ-ն նախագահելու հայտը Ի՞նչ է սպասվում Պուտին-Փաշինյան հանդիպումից. ապոկալիպսի՞ս Արդարությունը ոնց որ մահամերձ է. Ռոբերտ Քոչարյան Նախագծի սկիզբը ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական. սա Վարդան Պողոսյանն է ասել. ես ավելացնելու բան չունեմ. Սերժ Սարգսյան Ռոբերտ Քոչարյանին թույլատրվեց էլեկտրոնային տարբերակով ծանոթանալ գործի նյութերին Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման. քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ 14–15 տարեկանների համար. Գալստյան Միջազգային ուշադրության կիզակետում է հայտնվում Հայաստանը՝ որպես 60.000 ընտրողի ձայն գողացած. Իվետա Տոնոյան Սկում ենք. արդյունաբերության անկման խորացում, ծառայությունների աճի դանդաղում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգությանը և Հայաստանում ռուսական ռազմաբազային վերաբերող հարցեր. Պեսկով Արտակարգ դեպք՝ Դեմիրճյան փողոցում. Հսկա ամրաններն ընկել են փողոցի երթևեկելի մաս Այսօր դատապարտվեց ոչ թե Դավիթ Համբարձումյանը, այլ արդարադատությունը. Փաստաբան Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը փակ է լինելու երթևեկության համար Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում ՔՊ-ին ընտրություններով հաղթելու դեպքում կա երկու ելք՝ ազատազրկում կամ մահ․ Մամիջանյան Ընտրություններին մասնակցելը ուղիղ ճանապարհ է դեպի բանտ Դատախազն այդպես էլ չգտավ պետական գաղտնիքը. ինչո՞ւ դատը շարունակվում ԴՌՆՓԱԿ Սիմոն Աբգարյանը նշանակվել է փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավար «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի թիմակիցները ԴՌՆՓԱԿ դատարանի մոտ են «Սա շվեդական սեղան չէ». Ի՞նչ է սպասվում Հայաստանին ռուս սահմանապահների դուրսբերումից հետո «Ավինյանը, դոշը ծեծելով, կներվայնանա. էդ իշաոտնուկները հետ բեր, քաղաքացիները բան են քեզ փոխանցել» «Բեշիկթաշի» երկրպագուների հետ տեղի ունեցած միջադեպեդից անմիջապես հետո Ֆիդանը զանգահարել է Վրաստանի արտգործնախարարին Վախը՝ որպես քաղաքական կառավարման մեթոդ Մարդ ինչքա՞ն պետք է անճար լինի, որ Խուդաթյան Դավիթի հույսին մնա

Զարուհի Փոստանջյանը ամուսնու մեքենայի հրկիզման դեպքի առթիվ դիմել է Գլխավոր դատախազին եւ ՄԻՊ–ին

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը  դիմել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ ՄԻՊ Արման Թաթոյանին՝ 4 օր առաջ Կասյան եւ Գյուլբեկյան փողոցների բնակելի շենքերի բակում, իր ամուսնու ավտոմեքենայի հրկիզման դեպքի առթիվ՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ իրավապահ մարմինները տեղի ունեցած ահաբեկչական ակտի վերաբերյալ մանրակրկիտ քննություն անցկացնելուն ուղղված (քրեական գործ հարուցելը եւ համալիր փորձաքննություն իրականացնելը) քայլեր չեն  կատարել:

Դիմումի մեջ ասվում է.

«2021 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 3:30 սահմաններում, Երեւանի Արաբկիր վարչական շրջանում` Բարեկամության մետրոյի հարեւանությամբ՝ շուրջ 500 մետր, Կասյան եւ Գյուլբեկյան փողոցների բնակելի շենքերի բակում (Երեւան, Կասյան 12 հասցե), Երեւանի Արաբկիր համայնքը բնական գազ ապահովող գազատար խողովակի անմիջապես կողքին տեղի է ունեցել ահաբեկչական ակտ` կայանված ավտոմեքենայի պայթյուն եւ հրկիզում: Դիզելային շարժիչով աշխատող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի առաջին հատվածը գրեթե մոխրացել է: Ավտոմեքենան պատկանում է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան, նախկին ՀՀ ԱԺ պատգամավոր եւ Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար, ընդդիմադիր քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանի ամուսնուն` բժիշկ Սուրեն Դրամփյանին: Դեպքը տեղի է ունեցել Զարուհի Փոստանջյանի տան բակում:

Պայթյունից եւ հրդեհից անցել է շուրջ 100 ժամ (4 օր), սակայն Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս իրավապահ մարմինների, իր առաջնային պարտականությունը՝ մասնավորապես տեղի ունեցած ահաբեկչական ակտի վերաբերյալ մանրակրկիտ քննություն անցկացնելուն ուղղված (քրեական գործ հարուցելը եւ համալիր փորձաքննություն իրականացնելը) չի կատարել:

Մոխրացած ավտոմեքենան եւ նրա կողքին կայանված մեկ այլ ավտոմեքենա, որի հետնամասը նույնպես այրվել է ահաբեկչական ակտի պատճառով՝ ոստիկանության պահանջով շարունակում է գտնվել դեպքի վայրում:

Ահաբեկչական ակտի հետեւանքով պատճառվել են բարոյական եւ նյութական վնասներ: Սակայն իրավապահ մարմինները պետության կողմից ճանաչված համապատասխան ընթացակարգերի՝ տուժողներին դատավարական կարգավիճակ չեն տվել եւ չեն տրամադրվել նրանց պաշտպանության միջոցներ։

Համադրելով փաստերը ակնհայտ է դառնում, որ Հայաստանի Հանրապետությունը իր պարտականությունը ահաբեկչության դեմ պայքարում ոչ միայն չի կատարում, այլեւ դրսեւորելով անգործություն` ըստ էության հովանավորում է ահաբեկչությունը՝ առաջացնելով հասարակության շրջանում վախի եւ անհանգստության մթնոլորտ ներկայի եւ ապագայի, իրավունքների եւ ազատությունների պաշտպանվածության համար, որոնք երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ:

Երեւանի բնակելի մասում հատուկ վտանգ ներկայացնող պայթեցնող եւ հրկիզող նյութերի (զենքի) կիրառմամբ իրականացված ահաբեկչական ակտի վերաբերյալ քննություն չիրականացնելը պետության պարտականություններից հրաժարում է:

Առ այս պահը Հայաստանի Հանրապետության բնակչությանը ՀՀ իշխանությունների կողմից պաշտոնապես պարզաբանում չի տրամադրվել առնվազն` հանցագործության կատարման նախնական կանխավարկածի վերաբերյալ եւ հանցագործությունը բացահայտելուն ուղղված գործողությունների վերաբերյալ (ինչո՞ւ չի հարուցվել քրեական գործ եւ չի իրականցվել համալիր փորձաքննություն):

Կարող ենք փաստել, որ Երեւանում բնակվող եւ աշխատող քաղաքական եւ հասարակական գործիչները դարձել են ահաբեկչության թիրախ:

ֆիզիկական անվտանգության տեսանկյունից Երեւանը, որը պետք է դիտարկվի որպես հակաահաբեկչական պաշտպանվածության ենթակա հատուկ օբյեկտ, չի դիտարկվում: Այսինքն պետության պարտավորությունների մերժումը ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծում նոր ահաբեկչական ակտերի կատարման համար:

Ուստի դիմելով Ձեզ ակնկալում եմ գործուն միջամտություն սույն դիմումի մեջ բարձրացված խնդիրը հետապնդելու ուղղությամբ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>