«Գնանք տուն ի՞նչ ասենք». Փաշինյանը հրաժարվել է ընդունել հայ ռազմագերիների հարազատներին
«Էս 8 ամիս է՝ ամեն անգամ մեզ խաբում են, իսկ Բաքվում մինչև 6 տարով մեր գերիներին ազատազրկում են։ Էլ ինչի՞ն ու ինչքա՞ն սպասենք»- լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող Բաքվում պահվող ռազմագերու հարզատներից մեկը։
«Գնանք տուն ի՞նչ ասենք, ի՞նչ պատասխան տանք: Ակնկալիք էլ չունենք, ուղղակի մեր խաղաղ ակցիայով ուզում ենք աշխարհի ուշադրությունը դարձնենք մեր խնդրի վրա»,- ասացին նրանք:
Մեկ ուրիշն էլ տեղեկացրեց, որ 40 րոպե առաջ վարչապետի խորհրդականը դուրս եկավ և ասաց, որ վարչապետը չի կարող իրենց ընդունել: «Մենք 8 ամիս սպասել ենք, բայց այսօր եկել ենք այն եզրահանգման, որ այստեղից պետք է տեղ չգնանք, ու մեր տղաներին բերենք հասցնենք մեզ մոտ»,-ասաց նա: