Թբիլիսիում մեկնարկել են Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան համատեղ զորավարժությունները
Ինչպես հաղորդվում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Վրաստանի պաշտպանության նախարարության կայքին հղելով, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից ոչ հեռու երեկ՝ հունիսի 4-ին, մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի համատեղ «Կովկասյան արծիվ» զորավարժությունները: Զորավարժություններն իրականացվում են երեք երկրների պաշտպանության նախարարությունների միջև ավելի վաղ ստորագրված համաձայնագրի հիման վրա:
Զորավարժությունները կտևեն մինչև հունիսի 14-ը: «Կովկասյան արծիվ» զորավարժություններն անցկացվում են 2009 թվականից: Եռակողմ ձևաչափով այն անցկացվում է երրորդ անգամ: Մինչ այդ զորավարժություններն անցկացվում էին Թուրքիայում:
Զորավարժությունն անցկացվում են Վրաստանի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի ղեկավարությամբ:
Վրաստանի պաշտպանական գերատեսչությունը նշում է, որ այդ զորավարժություններն ուղղված են համագործակցության, բարեկամական հարաբերությունների, երեք երկրների զինուժի միջև համակարգված գործողությունների և հատուկ նշանակության ուժերի հնարավորությունների զարգացմանը:
Zham.am