Թուրքիան և Ռուսաստանը բանակցում են ռազմական ինքնաթիռների համատեղ արտադրության շուրջ
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) պաշտպանական արդյունաբերության պետական «Rostec» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հայտարարել է, որ Թուրքիան և Ռուսաստանը բանակցություններ են վարում համատեղ 5-րդ սերնդի ռազմական ինքնաթիռներ արտադրելու շուրջ:
«Դրա համար Թուրքիայում կան անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Միասին նոր և ժամանակակից արտադրանք կարող ենք ունենալ»,-ըստ թուրքական «Yeniakit» թերթի կայքի՝ ասել է Չեմեզովը:
Վերջինս նաև խոսել է ռուսական «S-400» հակաօդային պաշտպանության համակարգերի գնման բանակցությունների մասին: Ըս նրա՝ այժմ քննարկվում է հարցի ֆիանանսական մասը: Այդ նպատակով երկու երկրների ֆինանսների նախարարների միջև խորհրդակցությունները շարունակվում են:
Նա հայտարարել է, որ Ռուսաստանը անգամ պատրաստ է «S-400» համակարգերի արտադրությունը նաև Թուրքիայի հետ համատեղ, կազմակերպել, բայց հարցում արդեն ի հայտ են գալիս որոշ խոչընդոտներ:
Աղբյուր` Ermenihaber.am