Գորիսի փոխքաղաքապետը հերքում է ադրբեջանցիների կողմից երեխայի բռնաբարելու մասին լուրը
Դիտել նաև
Իշխանությունը նորից տապալել է Շուռնուխի նոր թաղամասի հանձնման ժամկետները
Շուռնուխի գյուղապետն ազատվել է աշխատանքից
ՀՀ իշխանությունները 4-րդ անգամ են փոխում Շուռնուխում նոր թաղամասի կառուցման ժամկետները․ Sputnik Արմենիա
ՀՀ իշխանությունը կրկին խաբեց. Շուռնուխում թաղամաս կառուցելու ժամկետը դարձյալ հետաձգվեց
Շուռնուխի համար այլընտրանքային ճանապարհն այս պահին չի գործում. գյուղապետ
Տեղեկատվությունը, թե ադրբեջանցիները Շուռնուխ գյուղից երեխա են գողացել և բռնաբարել, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին Yerevan.Today-ին հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը:
Նշենք, որ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Անդրեաս Ղուկասյանը Նոյան Տապան հեռուստաընկերության եթերում ասել է, թե սահմանին լինում են միջադեպեր, որոնց մասին իշխանությունները տեղեկատվություն չեն տրամադրում, որպեսզի հնարավոր լինի խոսել ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցության մասին: Ղուկասյանը նաև հայտարարել է, որ պատերազմից հետո ադրբեջանցիները Շուռնուխ գյուղից երեխա են տարել և բռնաբարել:

