Սոցիալական ապահովության նախկին նախարարի կարծիքով 250 000 դրամը չնչին գումար է․ Ավետիք Իշխանյան
Դիտել նաև
«Հենց հիմա շատ կարևոր է լինել Գյումրու հոգևորականների կողքին». Հովհաննես Իշխանյան
ԱՄՆ-ն այլևս չի կարող աշխարհում ժողովրդավարության ոստիկանը լինել․ Հովհաննես Իշխանյան
Իրական Հայաստան կրկին լինելու է, և դա ձեզնից ազատագրված Հայաստանն է. Հովհաննես Իշխանյան
«ՔՊ-ն ակնարկում է, որ չի ենթարկվելու»․ Հովհաննես Իշխանյան
Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը
ՉՆՉԻՆ ՄԱՐԴԻԿ
Սոցիալական ապահովության նախկին նախարարի կարծիքով 250 000 դրամը չնչին գումար է։ Եթե մի երկրում, որտեղ աղքատության և գործազրկության բարձր տոկոսներ են, սոցապ նախկին նախարարի համար այդ գումարը չնչին է։
Մի երկրում, որտեղ ուսուցչի աշխատավարձը 80 000 դրամ է, այդ գումարը չնչին է։ Ի՞նչ ասես, երբ մարդը նստած նախարարի պաշտոնին, ոչ թե մտածում է իր ոլորտում իրավիճակ փոխել, այլ միայն վայելում է պաշտոնը բարձր աշխատավարձով, պարգևավճարներով, ծառայողական մեքենաներով և այլ արտոնություններով, իսկապես իր համար ապագա կա և 250 000 դրամը չնչին գումար է։
Խոսքը վերաբերում է բոլոր նախարարներին և այն պատգամավորներին, ովքեր կօգտվեն այդ գումարներից։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

