Այն ինչը մենք բացահայտում ենք ադրբեջանական կորուստներից, եղածի 50 տոկոսն է. Լևոն Մնացականյան
Դիտել նաև
Ադրբեջանում անհանգիստ են
Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանության մայորի պատիժը
Ադրբեջանը սկսել է երեք նոր կամիկաձե անօդաչուների արտադրությունը
Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում անհետ կորածների թիվը
Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից
Մենք գտնվում ենք մի պատերազմի մեջ, որը դեռևս ավարտված չէ: Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ Արցախ այցելած լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՊԲ հրամանատ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրենց կորուստների վերաբերյալ տեղեկատվության հրապարակմանը՝ գեներալը նշեց, որ ադրբեջանական կայքերում կորուստների մասին ոչինչ չի հրապարակվում:
«Մենք բազմաթիվ փաստեր ունենք, որ իրենց առաջնագծում ունեցել են կորուստներ, սակայն ոչինչ չի խոսվել այդ մասին: Այն, ինչ մենք բացահայտում ենք, դա ընդամենը, եղածի մոտ 50 տոկոսն է: Ադրբեջանը 2015թ-ի մարտից որդեգրել է լրատվական մի քաղաքականություն՝ ընդհանրապես, ոչ մի տեղեկություն չհրապարակել իրենց կայքերում»,- նշեց Գեներալը:
Աղբյուր` Panorama.am

