Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Ասֆալտն են... ասֆալտում
18
Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Պատերազմ Արցախում
Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները

Հայաստանը՝ էլեկտորալ ծուղակում

Նոր գումարման Ազգային Ժողովի աշխատանքների երկրորդ օրը հակասական տպավորություններ է ձևավորել։ Ուզում եմ կիսվել որոշ դիտարկումներով։

Առաջին.

 

Մեծամասնության պատգամավորներն իրե´նք իսկ նվազեցնում են խորհրդարանի դերն ու նշանակությունը։ Գլոբալ առումով՝ նրանք փորձում են ԱԺ-ը ներկայացնել որպես միայն օրենքներ ընդունող մարմին, իսկ իրենց՝ խիստ սահմանափակ իրավասություններով անձինք։ Իրականում բացակայում է այն գիտակցումն ու ըմբռնումը, որ Ազգային ժողովը պետական իշխանության միակ մարմինն է, որն ունի ժողովրդի անմիջական մանդատ։ Իշխանության մյուս բոլոր մարմինները խորհրդարանին ածանցյալ են։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ խորհրդարանական մեծամասնության մանդատների հիմնական աղբյուրը գտնվում է գործադիր իշխանությունում։ Վերջին երեք տարիներին տեղի է ունեցել պետական-քաղաքական սուր դեֆորմացիա՝ Ազգային Ժողովը աստիճանաբար վերածվել է կառավարության կցորդի։ Նախկինում նույնպես եղել է այս խնդիրը, բայց նման սրությամբ՝ երբեք։ Այստեղ մեծ նշանակություն ունի ԱԺ-ի չթաքցվող պատրաստակամությունը՝ դառնալ և լինել կցորդ։ Թվում է, թե սա արվում է կառավարությանն ավելի ազատություն ապահովելու համար, սակայն միջազգային փորձը վկայում է, որ լինում է լրիվ հակառակը՝ կառավարության գործունեության արդյունավետությունը կտրուկ ընկնում է։ Իսկ այսօրվա Հայաստանի պայմաններում և երբևէ արդյունավետությամբ աչքի չընկած կառավարիչների օրոք, սա կարող է երկրում վիճակը է´լ ավելի բարդացնել։ Անհրաժեշտ է շտկել այս իրավիճակը։

Երկրորդ․

Օգոստոսի 3-ի բանավեճը և ելույթների ոճը հիշեցրին 2017թ-ի հետընտրական իրավիճակը։ 2016թ. իրադարձություններից հետո (ապրիլյան պատերազմ և ոստիկանական գնդի գրավում) ապրիլյան խորհրդարանական ընտրությունների արդյունքները գործող իշխանություններին ներշնչեցին հույս, թե երկրում իշխանության հարցը լուծված է, և մոտ ապագայում կարելի է չմտածել դրա նոր և ողջամիտ ձևաչափերի մասին: Սակայն դրան շատ արագ հետևեցին 2018 թվականի իրադարձությունները։ Հիմա նույնպես լսում ես մեծամասնության պատգամավորներին, և տպավորություն է, որ նրանք այդպես էլ չեն գիտակցել 2020 թվականի իրադարձությունների ողջ ողբերգականությունը, նրանցից շատերը չեն հասկանում, որ իրենց օգտին տրված ձայներից շատերը ձայներ են ընդդեմ, բայց ոչ՝ հօգուտ: Այդ քվեների մեջ դրական կամ ռացիոնալ ոչինչ չկար: Մեծամասնությանը թվում է, թե իրենց ներել են նախապատերազմյան ձախողումները, հազարավորների մահը, հազարավորների հաշմանդամությունը, տասնյակ հազարավորների տնազրկումը, մեր բոլորի հայրենազրկումը։ Մեծամասնությունն ուզում է արդեն ապրել մի իրավիճամում, երբ կարելի է խոսել «անցած փուլի» մասին։ Բայց սա այնպիսի ծավալի պատմական ողբերգություն էր, որը երբեք չի թողնի, որ իշխանություններն ապրեն խաղաղության և համերաշխության մեջ, առաջին հերթին՝ իրենք իրենց հետ։ Հնարավոր չէ երկրի և ժողովրդի կյանքն արհեստականորեն բաժանել փուլերի։ Դա երբեք ու երբեք չի լինում կարգադրություններով, քաղխորհրդի նիստերով, ղեկավարների ցանկությամբ։ Դա բնական պրոցես է, որը ենթադրում է բաց և ցավոտ ներհասարակական խոսակցություն, բոլորին՝ հետևություններ անելու կամք և պատրաստակամություն, մոտեցումները վերանայելու հասունություն։ Սա վերաբերում է բոլորին, բայց շատ ավելի շատ՝ նրանց, որոնց ձեռքում կառավարման լծակներն են։ Իշխանությունը ներկայացնող որոշ պատգամավորների ելույթներն այդքան վտանգավոր չէին լինի, եթե չձևավորվեր ճնշող տպավորություն, որ դա քաղաքական որոշում էր։ Վտանգը հենց սրա մեջ է։

Երրորդ.

նկատվում է հետևյալ միտումը. իշխանության ներկայացուցիչները փակվում են իրենց մեջ, սահմանազատում են իրենց արտաքին աշխարհից՝ ստեղծելով կենսագործունեության «անվտանգ միջավայր»։ Սա չափազանց խաբուսիկ է և սովորաբար բերում է լուրջ անոմալիաների։

Կառուցողականության և երկխոսության վերաբերյալ իշխանության կոչերը չափազանց արհեստական են, և դա հնարավոր չէ թաքցնել։ Դա արվում է մի տեսակ մեծահոգության երանգով։ Բայց հենց իրենք, նման կոչերի հեղինակները, շատ լավ հասկանում են, որ անկեղծ չեն, և դա արվում է հանրային շղարշի հանմար։ Նրանց ամեն նման կոչի տակ նկատվում է ցանկությունը՝ շեշտելու, թե ով է «տան տերը», ով է «իրավիճակի տերը», և ում ձեռքին է «պողպատյա» մանդատը։ Բայց իրականությունն այն է, որ ընտրությունների արդյունքում իշխանությունը ստացել է ընտրողների թվի ընդամենը 26.5 տոկոսի քվեն։

Իհարկե, կարմիր գծեր չի կարելի անցնել։ Բայց ո՞վ է որոշում, թե որտեղ են դրանք։ Երբ ԱԺ առաջին իսկ նիտում երկու պատգամավոր անազատության մեջ են, դա արդեն կարմիր գիծ է։ Եվ քանի դեռ դա այդպես է, ԱԺ-ն չի կարող լինել կառուցողական։

Չորրորդ.

Այս օրերին լսվել են բազմաթիվ գնահատականներ և խորհուրդներ, թե ինչպես պետք է իրեն պահի ընդդիմությունը։ Սա ես համարում եմ նորմալ և օգտակար։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ նոր ընդդիմությանն անհրաժեշտ է որոշակի ժամանակ՝ աշխատանքի լավագույն ձևաչափերը գտնելու համար։

Կա նոր իրականություն. ԱԺ-ում հայտնվել են նոր քաղաքական միավորներ, նոր մարդիկ։ Հետևաբար՝ լինելու է նոր գործելաոճ, նոր մոտեցումներ, նոր քայլեր։ Բայց մեկ օրում գտնել օպտիմալը՝ հնարավոր չէ։

Հինգերորդ.

Վերջապես մենք պետք է անենք հետևություններ և դասեր քաղենք մեր պետության վերջին 3-4 տարվա պատմությունից։ Քաղաքական գործիչները չեն տիրապետում և չեն կարողանում համարժեք գնահատել հանրային տրամադրությունները։ Չկան օբյեկտիվ հնարավորություններ՝ բացահայտելու ու հասկանալու հասարակության լատենտ պրոցեսները և առաջարկելու համարժեք օրակարգ։ Սա չափազանց վտանգավոր իրողություն է, վտանգավոր` թե´ ընդդիմության, թե´ իշխանության համար, և վերջնահաշվարկում՝ ողջ պետության համար։

Իշխող ուժի ղեկավարն ունի մի հետաքրքիր հատկություն. նա շատ լավ է ընկալում իր ընտրազանգվածի սպասումները և ակնկալիքները, կարողանում է մոբիլիզացնել իր էլեկտորատը։ Եվ խնդիրն այն չէ, որ էլեկտորատը ժամանակի ընթացքում, իհարկե, նվազում է։ Խնդիրն այն է, որ այդ էլեկտորատից դուրս գտնվող լայն հանրության լատենտ տրամադրությունները և ներսում ընթացքող պրոցեսները էապես տարբերվում են նրա «սեփական էլեկտորալ» տրամադրություններից։ Սա մի ծուղակ է, որում հայտնվելու է իշխանությունը, և որը կարող է բերել կոպիտ սխալների՝ պետության անվտանգության և տնտեսական քաղաքականության օրակարգում։

Տեղի է ունեցել ընտրազանգվածների տարանջատում՝ սոցիալական ապահովության հենքի վրա։ Կա տարանջատում՝ կրթական ցենզի հատկանիշով։ Սրանք փոքր Հայաստանի համար վտանգավոր միտումներ են, բայց՝ անխուսափելի, քանի դեռ երկրի ղեկավարը պարբերաբար իրեն դրսևորում է ընդդիմադիր գործչի կարգավիճակում։

Երկրում առկա է զգալի էլեկտորալ պոտենցիալ՝ 700-800 հազար, որն արդեն երկրորդ անգամ չի մասնակցում ընտրություններին։ Սա շատ մեծ թիվ է և շատ կարևոր գործոն՝ առաջիկա քաղաքական պրոցեսների և պետության հեռանկարի համար։
Ովքե՞ր են նրանք, ինչո՞ւ չեն գնում ընտրությունների։ Սա այլընտրանքի բացակայությա՞ն հետևանքն է, թե՞ անտարբերության։ Ո՞վ և ի՞նչ կարող է առաջարկել այս մարդկանց, որպեսզի նրանք ցուցաբերեն քաղաքական գիտակցություն և անեն իրենց ընտրությունը։

Ամփոփում

Նոր ԱԺ-ի նիստերը, կադրերը, որը տեսնում է մեր հասարակությունը հեռուստացույցով, իրականում մեր մեջ և մեր շուրջ կատարվող պատմական պրոցեսների մի չնչին տոկոսն են և իրականում չեն արտացոլում պրոցեսների խորությունը։

Իսկ արդյո՞ք քաղաքական ուժերը և առաջին հերթին՝ իշխանությունը պատկերացնում են այդ խորությունը։ Սա մի կասկած է, որ ցանկացած գիտակից մարդու հանգիստ չի թողնում։ Պատմական սխալների և պատմական անդառնալիության ռիսկերը ծանր ամպի նման մեր պետության վրա են։ Իսկ արդյո՞ք այս միջավայրը և այս մթնոլորտը մեզ թույլ են տալիս գտնել ճիշտ լուծումներ։

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ

Արմեն Գևորգյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>