Հուլիսի 28-ին Տիգրան Շահբարյանն արժանացավ Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճան շքանշանի... հետմահու. Տեսանյութ
Դիտել նաև
Հայաստանում Եկեղեցին և հոգևորականները հալածվում են, ո’չ ենք ասում այդ անարդարությանը. Արամ Ա
«Ի հեճուկս քաղաքական հետապնդումներին և կալանքներին՝ Մայր Աթոռը պաշտպանված է հասարակության կողմից»․ Արամ Վարդևանյան
Պառակտումի փորձերին մենք պետք է հավաքաբար ասենք՝ ոչ. Արամ Ա
ՔՊ-ականներն իրենց սրտի քահանայի համար «կլիենտուրա» են ապահովում
Տեր Արամը հարցաքննվել է
Հուլիսի 28-ին Արցախի ներկայացուցչությունը ՀՀ-ում/ Representation of Artsakh in Armenia բարձր մակարդակով մեդալների հանձնման արարողություն էր կազմակերպել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում։ Կոկիկ, մաքուր ու խորհրդավոր դահլիճում «Մարտական խաչ» շքանշաններով էին պարգևատրում ՊԲ 3-րդ պաշտպանականի հերոսական 7-րդ վաշտի հաստիքային ողջ կազմին... հետմահու։ Այդ վաշտի մեջ էր նաև Շահբարյան Տիգրանը, ում արդեն ծանոթ եք իմ ռեպորտաժից։ Հոկտեմբերի 11-ին նրանց ուղարկել էին արդեն գրավված Հադրութ։ Տղերքն ընկել էին շրջափակման մեջ, առաջին մեքենայի խոցվելուց հետո իջել էին «Ուռալներից», մի քանի ժամ հերոսաբար ու անհավասար կռվիվ տվել թուրք հատուկջոկատայինների դեմ ու բոլորն էլ զոհվել...
Տիգրանը վաշտի բուժակն է։ Հետո պետք է Տիգրանի հայրը որդու մարմինը փնտրելու ժամանակ գտներ իր որդու զինակից ընկներների մարմինները, որոնցից շատերը վիրակապված էին։ Ամենայն հավանականությամբ հենց Տիգրանն էր վիրակապել...
Հուլիսի 28-ին Տիգրանն արժանացավ Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճան շքանշանի։
Տիգրանը 19 տարեկան էր։
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

