Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում է
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) երրորդ հաղթանակը տարավ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում և դուրս եկավ եզրափակիչ՝ ապահովելով Հայաստանի առաջին մեդալը Տոկիո-2020-ում:
***
Հունահռոմեական ոճի ըմբիշ, գործող օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Տոկիո-2020-ի կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակչում 5-1 հաշվով առավելության հասնելով Ֆինլանդիայի ներկայացուցիչ Արվի Մարտին Սավոլայնենին։
Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ գոտեմարտել էր Ղրղզստանի ներկայացուցիչ 25-ամյա Ուզուր Ջուզուպբեկովի հետ և 4-1 հաշվով հաղթանակ տարել։
Zham.am

