Ադրբեջանցիները հայտնում են հավանական մարտական կորստի մասին․ պաշտոնական հաստատում չկա
Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ հուլիսի 29-ի գիշերը Արցախի Մարտունու շրջանի օկուպացված հատվածում անհայտ պայմաններում մահացել է զինծառայող Ասլանով Շամիլ Մայիս օղլուն (Aslanov Şamil Mayis oğlu)։
Տեղեկությունն առայժմ պաշտոնապես հաստատված չէ, սակայն սոցցանցերում շրջանառվում է դիպուկահարի կրակոցից գլխի շրջանում մահացու վիրավորում ստանալու վարկածը։
Աղբյուրը`razm.info