Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ
Դիտել նաև
Բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից
Գոհար Հարությունյանը երրորդ ոսկին է նվաճել հրաձգության ԵԱ-ում
Ֆեդերացիայի բողոքն այնքան մեծ դեր չի ունենա որքան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեինը
Հայաստանի առաջին ներկայացուցիչները պայքարը կսկսեն վաղը
Սպորտում նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիներ զորակոչից տարկետում կստանան
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի 1/4 եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել։
Մինչև 63 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Բաչկովը մենամարտել է ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ և հաղթել 4։1 հաշվով։
Օգոստոսի 3-ին կայանալիք 1/4 եզրափակչում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը մրցելու է Էլնուր Աբդուրաիմովի հետ (Ուզբեկստան), որին հաղթելու դեպքում կապահովի Օլիմպիական խաղերի առնվազն բրոնզե մեդալ։