Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան
Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Պատերազմ Արցախում
Վաղարշապատում «չինական ասֆալտ» են արել. դե, քաղաքապետը ՔՊ-ական է «Ժամանակի մեքենան» կամ՝ պարզապես «քրջի բազար» Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Անպատասխանատվության դառը հետևանքները. հարսանեկան արարողության մասնակից երկու անչափահաս վթարի են ենթարկվել. 1 զոհ, 1 վիրավոր Վթար՝ Հրազդանում․ բախվել է 3 մեքենա, 4 ձի սատկել է Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա

Ադրբեջանը բնական է, որ ձգտելու է առավելագույնը պոկի Հայաստանից. Տեսանյութ

ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
 
Նախ պետք է արձանագրենք, որ ոչ 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը և ոչ էլ դրանից հետո ստորագրված փաստաթղթերը (գաղտնի, թե հայտնի) չեն երաշխավորել մեր հայրենակիցների անվտանգությունը: Մենք դրանից հետո էլ ունեցանք գերիներ, զոհեր և տարածքային կորուստներ:
 
Ինչ դաս պետք է քաղենք թուրք-ադրբեջանական հարևանությունից, որ չենք քաղել 100 տարի առաջ:
 
Այն մարդիկ կամ քաղաքական ուժերը կամ պետությունները, որոնք փորձում են զրկել մեզ ինքնապաշտպանության իրավունքից, պետք է մերժվեն: Որքան էլ մեղվապահը երաշխավորի մեղվի անվտանգությունը, միևնույն է առանց իր փշի մեղուն չի կարող գոյատևել:
 
Սահմանների հետ կապված հարցերը լուծելիս պետք է ղեկավարվել մեկ կարևոր սկզբունքով՝ ժողովրդի անվտանգության ապահովման սկզբունքն է: Այս սկզբունքը պետք է գործի ցանկացած որոշում կայացնելու ժամանակ:
 
Այս սկզբունքի ներքո, չի կարելի հիմա որևէ զիջում կատարել Ադրբեջանին, քանի դեռ չեն լուծվել հետևյալ հարցերը՝
 
1. Գերիները պետք է անհապաղ վերադարձվեն.
 
2. Ալիևը բացահայտ Ադրբեջանի զավթողական նպատակների մասին է խոսում՝ նշում է, որ Զանգեզուրը, Երևանը, Սևանը իրենց պատմական տարածքներն են: Ադրբեջանը պետք է պաշտոնական այնպիսի հայտարարություն կատարի, որ Հայաստանի տարածքների նկատմամբ չունի և չի կարող ունենալ որևէ հավակնություն:
 
3. Սահմանազատում կատարելու հարցը ցանկանում են լուծել ըստ ԽՍՀՄ սահմանների: Այստեղ շատ կարևոր եմ համարում հիշեցնել, որ Ադրբեջանը չի ընդունում ԽՍՀՄ իրավահաջորդությունը: Նա իրեն համարում է 1918-1920թթ. Ադրբեջանի իրավահաջորդը: Այս դեպքում, ինչ տրամաբանությամբ է ԽՍՀմ սահմաններով սահմանազատում անցկացվում: Արդյոք այս դեպքում, հաշվի առնելով անվտանգության հարցը, չպետք է լուծվի uti possidetis ita possidetis սկբունքի համաձայն, որը նշանակում է ունեք այն, ինչ ունեք: Օրինակ, ջրային ակունքները, չպետք է փոխանցվեն Ադրբեջանին, որը կարող է թունավորել մեր ջրերը, կամ փոխել գետի հունը: Բարձունքները, որոնք ըստ ԽՍՀՄ բաժանման «գտնվում են» Ադրբեջանի սահմաններում չպետք է հանձնվեն Ադրբեջանին, քանի որ այդ բարձունքը մեծ տեսադաշտ է ապահովում հայկական գյուղերի նկատմամբ: Այդ բաժանումը եղել է բնական, կոնֆլիկտի երկու կողմերը բնական ռելիեֆը հաշվի առնելով դիրքավորվել են տարբեր բարձունքներում:
 
 
Ադրբեջանը բնական է, որ ձգտելու է առավելագույնը պոկի Հայաստանից: Ուզում եմ մեր հայրենակիցներին հիշեցնել, որ հայերը վախկոտ չեն, հայերը թույլ չեն: Հարցրեք ավելի ավագ սերնդի ձեր հարազատներից, ԽՍՀՄ բանակում ադրբեջանցի տղամարդիկ և հայ տղամարդիկ ոնց են եղել: Քանի գեներալ է տվել Հայաստանը, իսկ քանիսը՝ Ադրբեջանը: Ադրբեջանցիները չդարձան առյուծ: Մեր պառակտված ազգին արհեստականորեն վախ են ներշնչել:
 
Քանի դեռ Ադրբեջանը քթին չի ստացել այնպես, որ հասկանա, արթնացած հայը արդարությունը վերականգնող հայ է, չի հանգստանալու:
 
Մենք պետք է պահանջատեր լինենք: Այս իշխանությունն էլ պարտավոր է ապահովել մեր ժողովրդի իրական անվտանգությունը:
 
Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>