Ո՞վ միլիոնատեր դատավորը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանն ավելի քան 127 հազար ԱՄՆ դոլար փոխառություններ ունի: Այս մասին տեղեկանում ենք Օհանյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016թ. տարեկան հայտարարագրից:
Մասնավորապես, Արթուր Օհանյանը հայտարարագրել է 40 միլիոն դրամ եւ 45 հազար ԱՄՆ դոլար փոխառություններ: Նրա դրամական միջոցները կազմել են 6 միլիոն դրամ եւ 5 հազար ամերիկյան դոլար: Հայտարարագրից իմանում ենք, որ դատավորը նախորդ տարի վաճառել է իր բնակարանը 29 միլիոն դրամով:
Նրա տարեկան եկամուտները ստացվել են 11 միլիոն 498 հազար դրամ աշխատավարձից, 9 միլիոն դրամ այլ եկամուտներից եւ եւս 9 միլիոն դրամ էլ ստացվել է բնամթերքի տեսքով:
Կինը՝ Տաթևիկ Օհանյանը, հայտարարագրել է 10 միլիոն դրամ եւ 32 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ: Նրա տարեկան եկամուտները ստացվել են 331 հազար դրամ աշխատավարձից եւ երեք տարբեր արտարժույթով ստացված նվիրատվություններից՝ հազար դոլարի, 4 հազար եվրոյի և 48 հազար 200 ռուբլու տեսքով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

