Օկլահոմայի նահանգապետն և մի շարք ամերիկացի գեներալներ այցելել են օկուպացված Կովսական (Զանգելան). Լուսանկար
Ամերիկյան պատվիրակությունը ԱՄՆ Օկլահոմա նահանգի նահանգապետ Քևին Սթիթթի գլխավորությամբ այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Կովսականի շրջան (Զանգելանի շրջան)։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այցի ընթացքում, կազմակերպված Ադրբեջանի Գյուղնախի կողմից, պատվիրակության անդամները ծանոթացել են «խելացի գյուղ» նախագծի շրջանակներում արված աշխատանքի հետ։
Օկլահոմա նահանգի պատվիրակությունը այցով գտնվում է Ադրբեջանում այդ երկրի Գյուղնախի հրավերով։
Պատվիրակության կազմում են ԱՄՆ Ազգային գվարդիայի գեներալ-մայոր, նահանգի գեներալ-ադյուտանտ Մայքլ Թոմփսոնը, գեներալ Ջոն Հարրիսոնը և այլ պաշտոնատար անձինք։ Այցի ընթացքում բազում հանդիպումներ է ունեցել Բաքվում, այցելել է Ադրբեջանի մի շարք շրջաններ, այդ թվում օկուպացված Կովսականի շրջան։
Zham.am