Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ բանակն իրենց գործն է, կարևորը՝ չլինի ի վնաս տարածաշրջանի.
Դիտել նաև
Թուրքական թատերական խմբակը Երևանում հանդես եկավ սարոյանական ներկայացմամբ
Իսրայելի նախագահի օդանավին արգելվել է մտնել Թուրքիայի օդային տարածք
Թուրքիայում ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ստորագրահավաք է սկսվել
Թուրքիան Ադրբեջանում 700 մլն դոլարի ներդրում կկատարի
Թուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Կարևոր է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի՝ համատեղ բանակի ստեղծման նախագիծը տարածաշրջանային կայունությանն ու կանխատեսելիությանը չսպառնա: Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «РИА Новости»-ին:
«Բնականաբար, Ադրբեջանն ու Թուրքիան զարգացնում են երկկողմ հարաբերությունները, դա նրանց անձնական գործն է: Կարևոր է, որ այդ ամենը չլինի՝ ի վնաս տարածաշրջանային կայունության ու կանխատեսելիության մթնոլորտի: Այս առնչությամբ մենք մշտապես կապի մեջ ենք մեր թուրք և ադրբեջանցի գործընկերների հետ»,- ասաց նա:
Նա նաև ընդգծել է, թե Կրեմլին հայտնի չեն Թուրքիայի կամ Ադրբեջանի ղեկավարների, գործադիր իշխանության ինչ-որ արտահայտություններ, որոնք անհանգստության առիթ տային:
Zham.am