Առանց ավելորդ հուզականության պետք է փաստել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը մտադիր է ակտիվ մասնակցել Թուրքիայի և Ադրբեջանի լոգիստիկ միավորման գործընթացներում
Դիտել նաև
«Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետևում կարող է կանգնած լինել նաև ադրբեջանական գործոնը»․ Արման Աբովյան
Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան
«Կա ընդամենը երեք մարդ, ում վրդովեցնում է հայերի ողջ լինելը»․ Արման Աբովյան
Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշիվներից ավելի քան 15 մլն դրամ է հանել՝ չունենալով իրավունք. փաստաբան
«Սովորական դպրոց` ադրբեջանում». Արման Աբովյան
Առանց ավելորդ հուզականության պետք է փաստել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը մտադիր է ակտիվ մասնակցել Թուրքիայի և Ադրբեջանի լոգիստիկ միավորման գործընթացներում։
Այլ կերպ ասած՝ Հայաստանը դառնում է պանթուրանական հակահայկական նախագծի առանցքային դերակատարը։
Չնայած,որ հիմա աբսուրդիզմի գագաթնակետին ենք հասել, սակայն հաշվի առնելով ներկայիս իշխանության գաղափարախոսության խորքային դրույթները՝ ես զարմացած չեմ։
Չլուծելով տարրական ռազմական և տնտեսական անվտանգության հարցերը, իսպառ տապալելով անվտանգային համակարգը՝ փաստացի փաշինյանական իշխանությունը բացում է Հայաստանի դռները թուրքական էքսպանսիայի առաջ։
Իհարկե, իշխանավորների կողմից մենք արդեն տևական ժամանակ լսում ենք տարատեսակ քաղցրահամ հեքիաթներ և լոլոներ, սակայն, եթե հանկարծ իրենց հաջողվի, ի վերջո, իրականացնել թուրքերի լոգիստիկ ճեղքումը Հայաստանի տարածքով դեպի Մեծ Թուրան, ապա միջնաժամկետում, ՀԱՍՏԱՏ, սպասեք Սյունիքի համար պատերազմի։
Դա անխուսափելի է։
Վե՛րջ...
Ապագա Կա ՛... վայելե՛ք։
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

