Սոթքի հանքավայրը չի աշխատում. Աշխատակիցներն ու տեխնիկայի որոշ մասը դուրս է բերվել. մարզպետ. Տեսանյութ
Դիտել նաև
Մեր կյանքն ամբողջությամբ վտանգված է․ Բագրատ սրբազան (տեսանյութ)
Բագրատ սրբազանի գլխավորությամբ հանրահավաք սահմանամերձ Սոթքում
Վաղը Վարդենիս ենք գնալու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Թշնամին նստել ա մեր տարածքների վրա. արոտավայրերը գրավել են, ջրերի հունը փոխել են. Սոթքի բնակիչ (տեսանյութ)
ԵՄ դիտորդներն այցելել են Սոթքի հանք, բայց ջնջել են այդ մասին հրապարակումը
Լրագրողների համար Կութ գյուղի հատվածը փակ է անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Կութ գյուղի հարակից տարածքում հակառակորդի կողմից դեռ մայիսի 13-14-ից կա որոշակի առաջխաղացում, հաշվի առնելով, որ երեկ գրանցվել էր սահմանային միջադեպ՝ այդպիսի որոշում է կայացվել։ Նույն անվտանգության նկատառումներից ելնելով Սոթքի հանքավայրի աշխատակիցները եւ տեխնիկայի որոշ մասը, դուրս են բերվել: Հանքը այս պահին չի աշխատում։ Երեւի երբ անվտանգության խնդիր չի լինի, կսկսեն աշխատանքը»,- ասաց Սանոսյանը:
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում

