Բաքվում ընթանում է հայ ռազմագերիների եւս մեկ խմբի դատավարությունը
Դիտել նաև
Բաքուն Հայաստանից պահանջել է «անհապաղ ազատ արձակել» դատապարտված ադրբեջանցի զինվորականներին
Որոշում կայացնողներին հիշեցնենք միայն, որ արդեն երկու տարուց ավելի է, ինչ ադրբեջանական բանտերում ունենք տասնյակ հայ ռազմագերիներ...
Ապրիլի 3-ին Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին
Հայ ռազմագերիների խնդրի լուծումների համար անհրաժեշտ է միջազգային մարմինների շարունակական աշխատանքը
Տեսանյութում պատկերված հայ ռազմագերիները նույնականացված են, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում, նախագահությամբ դատավար Ֆայիգ Գանիեւի, ընթանում է հայ ռազմագերիների հերթական խմբի դատավարությունը։
Ադրբեջանական կողմը վերջիններիս ներկայացրել է մեղադրանք մի շարք հոդվածներով, ինչպիսիք են՝ «ահաբեկչությունը», «անօրինական զինված խմբավորման ձեւավորումը», «Ադրբեջանի տարածք ապօրինաի մուտք գործելը» եւ այլն։
Այդ հայ ռազմագերիներն են Եղիշ Աստանյանը, Կարեն Ավագյանը, Տիգրան Գեւորգյանը, Գրիգոր Մանուկյանը, Հովսեփ Մարտիրոսյանը, Վաղարշակ Ավետիսյանը, Վոլոդյա Հակոբյանը, Անդրանիկ Սուքիասյանը, Անդրանիկ Մանուկյանը, Գրիգոր Սագաթերյանը, Էդուարդ Գիրագուսյանը։