Ո՞վ եք դուք. 20 հոգով հարձակվեցին մեր վրա,նույն ձև հարձակվեցին Գագիկ Ծառուկյանի վրա.Սարգիս Տեր-Եսայան Սա կոնցլագեր է, եվրոպացի պաշտոնյաներն էլ այդ կոնցլագերեի փշալարարը քաշելով են զբաղված. Մալխասյան Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը
11
Կալանքի խիստ պայմաններ, տեսակցության սահմանափակում․ Արեգնազ Մանուկյանը «Աբովյան» ՔԿՀ-ում է. ABC media-ի անդրադարձը Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը վատացել է ՔԿ հրապարակած տեսանյութից հետո, դրա մասին նա ավելի ուշ է տեղեկացել. Իվետա Տոնոյան Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. Hraparak.am Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Պատերազմ Արցախում
Մենք ունենք Սահմանադրական դատարան, բայց չունենք սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան Քաղաքական բանտարկյալները Հայաստանում այլեւս դառնում են մեծամասնություն Ո՞վ եք դուք. 20 հոգով հարձակվեցին մեր վրա,նույն ձև հարձակվեցին Գագիկ Ծառուկյանի վրա.Սարգիս Տեր-Եսայան Սկսել է ռեպրեսիաները, քանի որ լավ գիտի, որ միայն իր ընդիմադիրներին կալանավորելով կարող է երկարացնել իր ոչ լեգիտիմ իշխանությունը Ավտոմատ կալանքը քաքաքական բութ գործիք է դարձել, իսկ այդպիսով իրավունքը դադարել է գերակայել, օրենքը դադարել է գերակայել Կալանքի խիստ պայմաններ, տեսակցության սահմանափակում․ Արեգնազ Մանուկյանը «Աբովյան» ՔԿՀ-ում է. ABC media-ի անդրադարձը Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը վատացել է ՔԿ հրապարակած տեսանյութից հետո, դրա մասին նա ավելի ուշ է տեղեկացել. Իվետա Տոնոյան Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո» Պարտքի մարման ժամկետի լրանալուց հետո հայր և որդի Օլամաեինները հանդես են եկել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ակնհայտ անհիմն մեղադրանքներով. Փաստաբանը փակագծեր է բացում 150 աշխատակից այս պահին անգործ է, իսկ հաճախորդներն էլ զրկված են մարզվելու և բուժվելու հնարավորությունից. «Մուլտի Վելնես»-ի աշխատակիցներ ու հաճախորդներ Ալի Խամենեիին հողին հանձնեցին. Իրանում վերջին հրաժեշտն են տվել նահատակված հոգևոր առաջնորդին Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. Hraparak.am «ՔՊ-ն բացել է դժոխքի դռները»,-Արա Սահակյան Սա կոնցլագեր է, եվրոպացի պաշտոնյաներն էլ այդ կոնցլագերեի փշալարարը քաշելով են զբաղված. Մալխասյան «Հրապարակ»․ Փորձել ենք արտահանել Ուկրաինա, Հոլանդիա, Լեհաստան՝ ոչ մի ուղղությամբ չի ստացվել Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Անկախ քաղաքական հայացքներից՝ յուրաքանչյուր կին արժանի է արժանապատիվ վերաբերմունքի, արդար դատաքննության և իր հիմնարար իրավունքների լիարժեք պաշտպանության Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» ՔՊ-ի «բարեփոխած» տրանսպորտը Երևանցին այլևս չի պլանավորում իր օրը, փոխարենը փորձում է կանխատեսել, թե քանի՞ ժամ է կորցնելու խցանումներում

Ունեցել ենք դիրքային կորուստ, որը մինչեւ առավոտ հետ ենք վերցրել. Զոհերը այդ հատվծում են եղել. Թագուհի Թովմասյան

Պատերազմական իրավիճակ էր, ինտենսիվությունը սկսեց դադարել միայն առավոտյան: Այս մասին, այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ նշելով, որ ողջ գիշեր այստեղ է եղել եւ ներկայացնում է իրավիճակն ականատեսի աչքերով:

«Հասկացա, որ ունեցել ենք դիրքային կորուստ, որը մինչեւ առավոտյան հաջողվել է հետ վերցնել: Մեր զոհերը հենց այդ հատվածում են եղել: Այս պահի դրությամբ՝ չունենք սահմանային նահանջ, որևէ կորուստ՝ տարածքային առումով, մենք պահպանում ենք մեր դիրքերը:

Դիրքային կորուստ այլեւս չունենք: Մենք հիմա գտնվում ենք հրադադարի ռեժիմում, առավոտյան 9.30-10.00-ի սահմաններում սկսեցին արդեն դադարել: Մենք չգիտենք, թե ինչ պայմաններով է այս հրադադարը, ինչքան ժամանակով է հրադադարը: Հրադադարի ռեժիմը ինչքան ժամանակով կպահպանվի, ի՞նչ ենք խոստացել դրա դիմաց, կամ ինչ են նրանք պահանջել, գուցե նրանք էլ ինչ-որ բան են խոստացել, որեւէ մանրամասն մեզ հայտնի չէ: Հուսամ՝ կառավարությունը պարզաբանում կտա, թե ինչ հանգամանքներում է այս ամենը տեղի ունեցել: Առավել եւս, որ սրանք նախորդեցին ՌԴ-ում սպասվող բանակցություններին»,-ասաց նա, փոխանցում է NEWS.am-ը:

Թագուհի Թովմասյանը հավելեց. «Մենք գտնվում ենք այն բանակային կորպուսի հովանավորության տակ, որը 44 օրվա ընթացքում 1 սմ նահանջ չի ունեցել: Այսինքն հաղթանակած բանակի հովանավորության տակ ենք: Մենք Քարվաճառում ընդհանրապես նահանջ չենք ունեցել, նույնիսկ ունեցել ենք որոշ դիրքային առավելություններ:

Մենք պետք  է զգոն լինենք, այս վիճակը երկար չի կարող շարունակվել: Այն իշխանությունը, որ ծափողջյուններով տոնում էր իր հաղթանակն ընտրություններում, այսօրը պետք է տեսնել եւ պետք է նաեւ ապահովեն վարդենիսցու, Գեղամասարի, Սոթքի, Կութի բնակիչների անվտանգությունը: Արտաքուստ բնակիչներն ասում են՝ ամեն ինչ լավ է, մենք ոչնչից չենք վախենում, ապրում ենք այստեղ եւ ուրիշ տեղ չունենք գնալու, բայց այս միջավայրն իրոք անհանգստացնող է: Հետեւաբար, եթե ՆԻկոլ Փաշինյանը խոսում է խաղաղության դարաշրջանի սկզբի մասին, դա մենք պետք է տեսնենք, դա ես պետք է զգամ իմ մաշկի վրա, իսկ ես հիմա ուրիշ բան եմ զգում իմ մաշկի վրա»,-ասաց նա:

Պատգամավորը հիշեցրեց, որ մայիսի 12-ից Կութում և Վերին Շորժայում ադրբեջանական զինուժը մխրճվել է հայկական տարածք և մինչև հիմա չի գնում. «Այսինքն, այնուամենայնիվ, մենք ունենք տարածքային կորուստ, որը, սակայն, արձանագրվել է մայիսի 12-ից, երբ որ անզեն թշնամին եկավ, մտավ ՀՀ տարածք՝ առանց դիմադրության, և այստեղ նրանց դիմավորեցին հովիվները: Իսկ թե ո՞ւր էր մեր զինուժը, մեր կահավորված առաջնագիծը, ինչո՞վ էինք մենք պաշտպանում մեր երկրի սահմանները, այդպես էլ մնաց անհասկանալի»,- ասաց Թովմասյանը:

Թագուհի Թովմասյանն անդրադարձավ նաեւ ԱԳՆ այսօրվա հայտարարությանը՝ նշելով. «Լավ է, որ մենք ունենք ԱԳՆ, դա ինձ համար հաճելի բացահայտում էր: Ես ուրախ կլինեմ, որ ԱԳՆ-ն իսկապես գործի, որովհետեւ ՀՀ տրածքում տեղի են ունենում գործողություններ, որոնք չպետք է տեղի ունենային: Այս իմաստով ԱԳՆ-ն շատ ուշացած է ինչ-որ բան հայտարարում: Եթե քո տան մեջ հրդեհ է, կռիվ է, դու չպետք է նայես, թե ինչ մեթոդի ես դիմում, դու պետք է րոպե առաջ մարես հրդեհը: Հիմա մենք հրդեհվում ենք եւ պետք է օր առաջ այդ հրդեհը մարենք»:

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի եւ խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում: Ըստ ՊՆ–ի հաղորդագրության՝ ընթացել են տեղային մարտեր: Ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ եւ 4 վիրավոր։

Ըստ ՊՆ-ի՝ ժամը 9։20-ի դրությամբ, ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է:

Ավելի ուշ, ՊՆ–ից հայտնեցին, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արեւելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>