Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Ասֆալտն են... ասֆալտում
18
Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Պատերազմ Արցախում
Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները

Լրագրողները պահանջում են ՊՆ-ից օպերատիվ տեղեկատվություն

Հուլիս 28-ին ՀՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։

Հայ-ադրբեջանական սահմանի մնացած հատվածներում իրադրությունը թեև կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո, սակայն փոխհրաձգությունն ու պատերազմական գործողությունների վերսկսման վտանգ կա։ Ու թեև Բաքուն համաձայնել է ժամը 10-ին (Մոսկվայի ժամանակով 09:00-ին) սահմանին կրակի դադարեցում հայտարարելու ռուսական կողմի նախաձեռնությանը, այդ հայտարարությունները հույս չեն ներշնչում, որ լարվածությունը սահմանում կթուլանա:

Հայկական կողմը ավելի ուշ արդեն ճշտված տվյալներով հայտնեց 3 զոհի և 3 վիրավորի մասին: Ժամը 10:30-ի դրությամբ ահազանգեր են ստացվել քաղաքացիական բնակիչներից, որ ադրբեջանական զինված ուժերը կրակում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ: Հատկապես խոցելի վիճակում, կրակոցների անմիջական թիրախում են Կութ, Վերին Շորժա գյուղերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Այս ընթացքում լրագրողների համար բավական անակնկալ կերպով ՖԲ ուղիղ եթեր դուրս եկավ ՊՆ պահեստազորի սպա, ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, որը ներկայացրեց թշնամու այս հարձակումից մանրամասներ: Մասնավորապես նշվեց, որ մեր զինվորները կրակել են մինչեւ վերջին փամփուշտը: Ավելի ուշ ՊՆ-ից հայտնեցին, որ ՊՆ պաշտոնական բոլոր հաղորդագրությունները տեղադրվում են ՊՆ կայքում։ Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ ներկայացուցիչ չէ, և նրա գրառումները պաշտոնական համարվել չեն կարող ։

Հավելենք, որ Թելեգրամում ե Թվիթերում էլ ակտիվացել է ՊՆ նախկին խոսնակ Շուշան Ստեփանյանը:

ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ 2 հաղորդագրություն տեղադրելուց հետո լռել է:

Լրագրողները, հասարակությունը, մարդիկ տեղեկատվությունն իմանում են սեփական միջոցներով, ասել է թե՝ ծանոթների կամ ընկերների, ինչը համաձայնեք ճիշտ չէ և կարող է ապատեղեկատվության նոր աղբյուր հանդիսանալ:

«Հանուն չորորդ իշխանության» հասարակական կազմակերպությունը հայաստանյան բոլոր լրագրողների անունից պաշտպանության նախարարությանը հորդորում եւ պահանջում է ստեղծված իրավիճակում տեղեկատվության օպերատիվ տրամադրում, որպեսզի արդեն նախկինում տեղեկատվական մանիպուլյացիաներում առկա դեմքերը և դեպքերը չզարգանան:

Նրանք պետք է ձեռնպահ մնան որեւէ լուր տարածելուց, իսկ տեղեկատվությունը տրամադրվի 2-3 ժամը մեկ հստակ պարբերականությամբ, անգամ եթե մարտական գործողությունները դադարել են, նշվի նաև դա:

ՄԻՊ գրասենյակի ուշադրությունն ենք հրավիրում այս հայտարարությանը, քանզի կցկտուր, ոչ պաշտոնական աղբյուրների ակտիվացումը խաթարում է հասարակության իրավունքները՝ հավաստի տեղեկատվություն ստանալու հարցում:

Եթե ՊՆ-ը չի ընդունում այս կոչ-հորդորը, խնդրում ենք ՄԻՊ գրասենյակին իրավական գնահատական տալ այդ գերատեսչության աշխատանքին և աջակցել, որպեսզի հարգվեն մարդու հիմնարար իրավունքներն ու լրագրողի աշխատանքը:

ՀՀ նախագահի գրասենյակից ակնկալում ենք հայտարարություն, քանի որ սա հարձակում է ՀՀ սահմանների վրա, սա ոչ այլ ինչ է, քան նոր պատերազմի հրահրում:

Բոլոր գործընկերներին խնդրում ենք տարածել այս հայտարարությունը: 44-օրյա պատերազմում բոլորս ենք քաղել ապատեղեկատվության դառը պտուղները, քանի որ ՀՀ Պաշտպանության նախարարության համապատասախան վարչությանը պետք է ստիպենք կազմակերպել համակարգված աշխատանք:

«Հանուն Չորրորդ իշխանության» ՀԿ
28.07.2021

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>