Ադրբեջանը անում է ամեն ինչ, որ շուտափույթ սկսվի Հայաստանի ինքնիշխան տարածքների զավթման՝ դե յուրե՝ օրինականացման, գործընթացը (դելիմիտացիա և դեմարկացիա). Լուսանկար
Դիտել նաև
«Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետևում կարող է կանգնած լինել նաև ադրբեջանական գործոնը»․ Արման Աբովյան
Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան
«Կա ընդամենը երեք մարդ, ում վրդովեցնում է հայերի ողջ լինելը»․ Արման Աբովյան
Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշիվներից ավելի քան 15 մլն դրամ է հանել՝ չունենալով իրավունք. փաստաբան
«Սովորական դպրոց` ադրբեջանում». Արման Աբովյան
Կարծես թե իրադարձությունները զարգանում են՝ ըստ մեր կանխատեսումների։
Ադրբեջանը անում է ամեն ինչ, որ շուտափույթ սկսվի Հայաստանի ինքնիշխան տարածքների զավթման՝ դե յուրե՝ օրինականացման, գործընթացը (դելիմիտացիա և դեմարկացիա)։
Ուշադրություն դարձրեք ադրբեջանցիների այս արտահայտությանը․ «Հայաստանը պետք է ընդունի տարածաշրջանում նոր իրողությունները»։
Հիմա գոնե հասկանո՞ւմ եք ինչ է սպասվում...
...
Բաքուն Երևանին կոչ է անում՝ սահմանի դելիմիտացիայի շուրջ բանակցություններ սկսել, հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից:
«Մենք կոչ ենք անում Հայաստանին ընդունել տարածաշրջանում նոր իրողությունները, դադարեցնել ռազմական սադրանքները և բանակցություններ սկսել սահմանի դելիմիտացիայի շուրջ», - ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում հայտարարել են, որ «Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը և վճռականորեն կարձագանքի դրա դեմ ձեռնարկվող ցանկացած քայլերի»:
...
Հ.Գ.
Իշխանություններին կոչ եմ անում՝ կտրվեն պաշտոններ մեջ-մեջ անելու գործընթացներից և, ի վերջո, իրազեկել հանրությանը, թե ի՞նչ է իրականում կատարվում։
Մարդիկ իրավունք ունեն իմանալ, ի վերջո, ի՞նչ ֆորմատով Ապագա Կա՛․․․ այդ իսկ պատճառով հարցում եմ ուղարկել ԱԳՆ։
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից


