Արծրուն Հովհաննիսյանի գրառումները պաշտոնական չեն․ ՊՆ
Դիտել նաև
Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի
Թևանյան․ «Փաշինյանը հավասարության նշան է դնում արցախցիների իրավունքների և ադրբեջանցիների բնակեցման միջև»
Անդրանիկ Թևանյանին «դավաճան» պիտակավորելը քաղաքական շոու է․ Նիկոլի իշխանության հերթական թիրախավորումը
Անդրանիկ Թեւանյանը ձերբակալվեց. այսօր կքննվի նրա խափանման միջոցի հարցը
Անդրանիկ Թևանյանը ԿԸՀ-ում է․ հանձնաժողովը քննում է նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը. Տեսանյութ
Վաղ առավոտից հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին տեղեկություն է տարածում նաև ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
MediaHub.am-ը կապ հաստատեց ՊՆ՝ հասկանալու, թե արդյոք Արծրուն Հովհաննիսյանի գրառումները համարվո՞ւմ են պաշտոնական տեղեկատվություն և, թե այժմ որպես ով է նա ներկայացնում իրադրությունը։
«ՊՆ պաշտոնական բոլոր հաղորդագրությունները տեղադրվում են ՊՆ կայքում։ Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ ներկայացուցիչ չէ, և նրա գրառումները պաշտոնական համարվել չեն կարող»,- նշեցին գերատեսչությունից։

