Վարդենիսում կրակոցների ու տեխնիկայի ձայների ինտենսիվությունը պակասում է, կարևոր է, թե հրադադարն ինչ պայմաններով է հաստատվում, ի՞նչ խոստման դիմաց
Դիտել նաև
Այսօր Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Վերին Շորժայի, Սոթքի և Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վերին Շորժայի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ
Ավելի քան 600 խոշոր բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետում
Եթե նորմալ է, թող մեկ անգամ գա ու կրակոցների տակ կանգնի. Վերին Շորժայի վարչական ղեկավարը՝ Քերոբյանին
Ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով 2 հայ զինծառայող վիրավորվել է. ժամը 18:00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է. ՊՆ
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ կայքերում տարածված տեղեկությունից հետո, թե Ադրբեջանը համաձայնվել է հրադադար հաստատել, Վարդենիսում կրակոցների ինտենսիվությունը պակասել է։
«Կայքերում տեղեկություն կա, որ Ադրբեջանը հայտարարել է, թե համաձայնել է ռուսական կողմի՝ հրադադար հաստատելու վերաբերյալ նախաձեռնությանը (այսօր 10,00-ի դրությամբ):
Բայց պաշտոնապես Հայաստանից ռուսական նախաձեռնության վերաբերյալ որևէ հաստատում դեռ չկա:
Այս պահին Վարդենիսում եմ, կարծես թե կրակոցների ու տեխնիկայի ձայների ինտենսիվությունը պակասում է:
Բայց հիմա շատ կարևոր է, թե հրադադարն ինչ պայմաններով է հաստատվում... Ինչի՞, ի՞նչ խոստման դիմաց...
Պի՛նդ պիտի լինենք սիրելի ժողովուրդ....»։

