Մարտեր են նաև Սոթքի հանքի տարածքում. Գեղամասարի համայնքապետ
Դիտել նաև
Մեր կյանքն ամբողջությամբ վտանգված է․ Բագրատ սրբազան (տեսանյութ)
Բագրատ սրբազանի գլխավորությամբ հանրահավաք սահմանամերձ Սոթքում
Վաղը Վարդենիս ենք գնալու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Թշնամին նստել ա մեր տարածքների վրա. արոտավայրերը գրավել են, ջրերի հունը փոխել են. Սոթքի բնակիչ (տեսանյութ)
ԵՄ դիտորդներն այցելել են Սոթքի հանք, բայց ջնջել են այդ մասին հրապարակումը
Այս պահին իրավիճակը շարունակում է լարված մնալ Գեղարքունիքի մարզում, սահմանի գրեթե ամբողջ երկայնքով թշնամին կրակում է։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
Ավետյանի խոսքով` գրեթե չկան կրակոցներ միայն Կութի հատվածում։
«Թշնամին ծանր տեխնիկա ու խոշոր տրամաչափի զինատեսակներ դեռևս չի կիրառում։ Փորձում են առաջ գալ։ Կրակոցներ են նաև Սոթքի հանքի տարածքում, կարելի է ասել, որ մարդկանց տեղաշարժը սահմանափակվել է»,-ասաց Ավետյանը։
Նա նշեց, որ կրակոցները հիմնականում դիրքերի ուղղությամբ են, բնակավայրերն այս պահին թիրախավորված չեն, կան զոհեր։