2017 թ. ի Հայաստան է ուղարկվել 15 մլն դոլարի մարդասիրական օգնություն
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին մարդասիրական օգնության կարգով մեր երկիր է ներմուծվել 568.3 տոննա ապրանք՝ 7 մլրդ 342.6 մլն ՀՀ դրամ կամ 15 մլն 108.0 հազ. ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: 2016 թվականի հունվար-ապրիլ ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը պահպանվել է գրեթե նույն մակարդակում:
Գործընկեր-երկրների կողմից Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալների 36.5%-ը բաժին է ընկել Շվեյցարիային, 16.1%-ը՝ Չինաստանին, 12.6%-ը՝ ԱՄՆ-ին, 10.8%-ը՝ Գերմանիային:
Zham.am