Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակը տոնեց Օլիմպիական խաղերում
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակը տոնեց Տոկիոյի Օլիմպիական խաղերում:
1/16 եզրափակչի խաղում նա երկու սեթում հաղթեց ավստրալացի Ջեյմս Դաքվորթին՝ 7:5, 6:1: Խաղը տևեց 1 ժամ 25 րոպե:
1/8 եզրափակչում Խաչանովը կխաղա արգենտինացի Դիեգո Շվարցմանի հետ: