Հայաստանում մեծ թիվ են կազմում բոլորովին այլ իրականության մեջ ապրող երեխաները
Շատ լավ, քանի որ երեկվանից տեսնում ենք ուրախ, անհոգ մանուկների, բերեք ես էլ իմ փորձառությունից խոսեմ:
Շատ հաճելի է գնալ սիրուն-պուպուշ վայրեր՝ տեսնելու համար մաքուր հագնված, ապահով ու երջանիկ երեխաներ, նրանց մասին նյութեր անել:
Իմ անձնական փորձառությունը, սակայն, ասում է, որ Հայաստանում մեծ թիվ են կազմում բոլորովին այլ իրականության մեջ ապրող երեխաները. դպրոց չհաճախող, ձմռանը ցրտահարվող, երբեք ցնցուղ չտեսած, երբեմն երկչոտ, երբեմն ոչ, բայց հիմնականում քաղցած երեխաները:
Էդ էրեխեքի իրականությունը որևէ պաշտոնյայի Հայաստանում չի մտահոգում, հետևաբար երեկվա քաղաքային միջոցառումներից ստի ու կեղծիքի հոտ էր գալիս: Դուք միայն ձեր ու ձեր շրջապատների երեխաների բարօրության մասին եք մտածում ;)
հ. գ. անցյալ տարի Նաիրան ուզեցել էր մեր սաներից մեկի՝ ներկոտված
ոտքը ցնցուղով լվանալ, երեխան ճչացել էր, լաց եղել,,, Էս ընդամենը մի դրվագ էն մյուս՝ ոչ սիրուն իրականությունից:
Մարիամ Մուղդուսյանի ֆեյսբուքյան էջից

