Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է
26
Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Պատերազմ Արցախում
ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, «Բարս» անշարժ գույքի գործակալությունում Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք» Փաշինյանը երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները․ Արթուր Սուքոյան Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Արսեն Ջուլֆալակյան

Իշխանության համար հետաքրքրություն ներկայացնող գործերը մակագրվելու են իրենց «չվնգստացող դատավորներին». փաստաբան

Ազգային անվտանգության աշխատակիցները Վերաքննիչ քրեական դատարանի մակագրումների համակարգիչը տարել են, ինչի հետեւանքով իշխանությունը հնարավորություն է ստացել իր համար հետաքրքրություն ներկայացնող քրեական գործերը մակագրել «յուրային» դատավորի:

Այս առնչությամբ փաստաբան Միհրան Պողոսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ արատավոր երեւույթի մասին ինքը բարձրաձայնել է դեռեւս 4 օր առաջ՝ հուլիսի 22-ին, ընդ որում մինչեւ ԱԱԾ-ի կողմից գործողությունների կատարումը, համակարգչի առգրավումը:

«Ակնհայտ էր, որ դրանով իշխանությունը իր վախերն էր ցույց տալիս երկրում գոյություն ունեցող իրականում առավելագույնը 8-9 անկախ դատավորների առկայությունից: Ըստ էության, ԱԱԾ-ն ենթադրյալ գործի պատրվակով առգրավվեց մակագրման համակարգիչը»,-ասաց նա:

Փաստաբանը ներկայացրեց, որ տարիներ շարունակ քրեական գործերի մակագրման ընթացակարգն այնպիսին էր, որ դատարանի նախագահը որեւէ հանգամանքով կաշկանդված, սահմանափակված չէր, այսինքն որեւէ հետաքրքրություն ներկայացնող գործ մակագրվում էր յուրային դատավորի, իսկ այն գործերը, որոնց վերաբերյալ քաղաքական իշխանության հետաքրքրությունը չկար, մակագրվում էր ցանկացած այլ դատավորի:

«Հիմա տարբեր միջազգային կառույցների հետ համագործակցության արդյունքում փոփոխվեց այդ ինստիտուտը, սկզբից քայլ արվեց, որ սուբյեկտիվությունը բացառվի, այսինքն գործերը պետք է մակագրվեին համակարգչի միջոցով: Երկրորդ քայլը այն էր, որ երբ դատարանի նախագահը մակագրում չէր իրականացնում, անիմաստ պաշտոն էր դառնում, որովհետեւ դատարանի նախագահն այլեւս որեւէ լիազորություն չուներ: Այսինքն դատարանի նախագահների ինստիտուտը, ըստ էության, վերացավ, ինչը ողջունելի է: Ընդ որում, ոչ միայն համակարգչի միջոցով մակագրման ինստիտուտը մտցվեց, այլ նաեւ դրան միջամտությունը քրեորեն պատժելի հանցագործություն դարձվեց:

Հիմա որ հիմա իշխանության հետաքրքրության շրջանակներում շատ ավելի շատ քրգործեր են գտնվում, քան նախկինում, իրենք հասկացան, որ էդ համակարգը նաեւ անկախ դատավորների է ընտրում եւ այն գործերը, որոնք իրենց համար հետաքրքիր են, կարող է անկանխատեսելի ելք ունենալ: Քանի որ իշխանությունը տեսավ, որ այս համակարգի պայմաններում չի կարողանում իր ուզած դատավորներին ընտրել, գնում են հակառակ տրամաբանությամբ, այսինքն ծրագիրն  են վերացնում, որպեսզի դրանից հետո իրենց համար հետաքրքրություն ունեցող գործերը մակագրվեն դատարանների նախագահների կողմից»,-հայտարարեց Միհրան Պողոսյանը:

Այդ առումով, ըստ նրա, պատահական չէր Վերաքննիչ դատարանում նախագահի պաշտնում ընտրել այնպիսի նախագահ, որի լիազորությունները մեկ տարի անց դադարելու են տարիքային հիմքով. «Եվ այս մեկ տարին իշխանությունները օգտագործելու են, որ դատարանի հեռացող նախագահը իրենց հետաքրքիր գործերը իրենց յուրային դատավորներին մակագրի, ինչին ականատես ենք լինում: Սա ես գնահատում եմ նահանջ անկախ դատական համակարգ ունենալու տեսլականից: Այս իմաստով իշխանության համար սարսափազդու է անկախ դատական համակարգը:

Տեսեք, օրինակ, կան գործեր, որոնք ասենք պետք է քննի իշխանության համար չվնգաստացող դատավոր Պողոս Պողոսյանը: Պայմանական անուն եմ ասում, բայց բոլորս էլ գիտենք՝ ում մասին է խոսքը: Իրենք համակարգչային ծրագրին չեն կարողանում միջամտել: Այդ դեպքում պետք է ծրագիրը շարքից հանել: Եթե ծրագիրը փչացել է, պետք է հայտ գրվի դատական դեպարտամենտ եւ ծրագիրը վերականգնվի: Դա մի քանի ժամվա մեջ կվերականգնեն: Դրա համար հին ավանդական մեթոդով կացինով քոքից են կտրում. համակարգիչն առգրավում են, որպեսզի այդ ծրագիրը չկարողանա աշխատի: Հետո էլ ասում են՝ դե քանի որ ծրագիրը գոյություն չունի, դատարանի նախագահը ձեռքով է մակագրում: Դա նույնն է, որ դատավորը դուրս գա դատավճիռ հրապարակելու եւ ասի՝ էս պահին ինձ չեն հատկացրել թուղթ, պրինտեր, որոշումը չեմ տալու դատավճտի, բայց ես որոշել եմ՝ գնացեք 10 տարի պատիժ կրեք»,-ընդգծեց փաստաբանը:

Նա նկատեց, որ գործերի մակագրման երկու ռեժիմ կա. մեկը մայր քրգործերն են, մյուսը՝ մինչդատական վարույթի գործերն են՝ կալանքների, միջնորդություններ եւ այլն. «Մայր գործերը մակագրվում էին համակարգչային եղանակով, երկրորդ փուլով պետք է տեղի ունենար միջդատական վարույթի գործերը համակարգչով մակագրելը, որը անընդհատ ձգձգվում էր: Որովհետեւ հրատապ կալանքները միշտ էլ շատ ավելի զգայուն թեմա է եղել:

Վերաքննիչ դատարանում երկրորդ նախագահի երկրորդ կալանքի քննարկման ժամանակ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ մակագրումը տեղի է ունեցել վիճակահանության միջոցով: Ու դատավորներն իրենք էլ ընդունեցին, որ արդարությունը պահելու համար իրենց մեջ վիճակահանության պես բան էին կազմակերպել: Բայց ի պատիվ այն ժամանակ վերաքննիչ դատարանի աշխատակազմի, իրենք հասկացան, որ սա խնդիր է: Ամեն անգամ չի կարող գործերի մակագրումը տեղի ունենալ վիճակահանության արդյունքում: Ու շատ արագ միջդատական վարույթի՝ այդ կալանքների համակարգի դեպքում եւս ծրագրային ապահովումն իրականացվեց, որ տեղի պետք է ունենա համակարգի միջոցով: Դրա արդյունքում այս իշխանության երեսը երեւաց:

Ես չեմ զարմանա, որ այդ պրակտիկան իջնի նաեւ առաջին ատյանի դատարաններ: Իմ տեղեկություններով ԲԴԽ-ում այդ քննարկումները շատ բուռն են գնում, որովհետեւ այս ամբողջի հիմնաղբյուրն այն է, որ իշխանությունը տանել չի կարողանում անկախ դատավորի առկայությունը երկրում: Սա է ողջ պատմությունը: Հիմա դատական համակարգի ուզուրպացիայի հերթական գործողությունն է: Արդյունքում իշխանության համար հետաքրքրություն ներկայացնող գործերը մակագրվելու են իրենց «չվնգստացող դատավորներին»,- հայտարարեց Միհրան Պողոսյանը:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>