Արման Թաթոյանը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունիսի 1-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին:
Հանձնակատարի հետ քննարկվել է ազատազրկման վայրերում, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներում խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը: Ներկայացվել են նաև ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությունները:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված գործառույթներին, կարևորվել է համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ