Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան
Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Պատերազմ Արցախում
Վաղարշապատում «չինական ասֆալտ» են արել. դե, քաղաքապետը ՔՊ-ական է «Ժամանակի մեքենան» կամ՝ պարզապես «քրջի բազար» Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Անպատասխանատվության դառը հետևանքները. հարսանեկան արարողության մասնակից երկու անչափահաս վթարի են ենթարկվել. 1 զոհ, 1 վիրավոր Վթար՝ Հրազդանում․ բախվել է 3 մեքենա, 4 ձի սատկել է Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա

Իշխանությանը կոչ եմ անում տարբերակներ չփնտրել՝ ինձ կապելու որևէ ընդդիմադիր ուժի հետ

Մասնագիտական գործունեության շնորհիվ հաճախ եմ անհարմարություն պատճառում իշխանություններին։ Նրանց կազմակերպած ֆեյք հարձակումներին կամ պատվիրված վարկաբեկման աշխատանքին ուշադրություն չեմ դարձնում։ Իմ լուսահոգի բարեկամ, մեծ դիվանագետ Արման Նավասարդյանը այդպիսի դեպքերում ասում էր` նրանք միզում են քամուն հակառակ։

Մյուս կողմից լինում են ծանոթներ, ովքեր բարեկամաբար խորհուրդ են տալիս չտրվել ընդդիմադիր քաղաքական ուժերի հորդորներին` համարելով, որ իմ թևերի տակ ինչ-որ մարդիկ կամ ուժեր ձմերուկ են դնում։

Ստիպված եմ հրապարակային դիմել ոչ միայն այդպես մտածող մտերիմներին, այլև այն կառույցներին, որոնք լրագրողական գործունեության հետևում փորձում են մութ ուժեր տեսնել։

Ես մշտական կապի մեջ եմ ամենատարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ ոչ միայն ընդդիմության մեջ, այլև հենց իշխանության։ Ես նաև պարբերաբար կապ եմ պահում այլ երկրների՝ այդ թվում հարևան կամ թշնամի պետությունների պաշտոնյաների ու լրագրողների հետ։ Դա իմ մասնագիտական առանձնահատկությունն է, և եթե լրագրողը շփվում է միայն իրեն հաճելի մարդկանց հետ, ապա առնվազն լրագրող չի։

Միևնույն ժամանակ, ես անզեն աչքով տեսնում եմ այն նպատակները, որոնք իմ միոջոցով փորձում են իրականացնել մի շարք քաղաքական ուժեր, իշխանական խունտան կամ կիսագրագետ գործիքներ։ Եթե նույնիսկ նման մարդկանց դեմքին չեմ ասում, չի նշանակում, որ չեմ հասկանում` ով է իսկապես իմ կողքին կանգնած, իսկ ով ուզում է իմ ձեռքով կրակից շագանակներ հանել։ Մի մոռացեք, որ ավելի քան 15 տարի այս դաշտում եմ և լավ գիտեմ յուրաքանչյուրի կենսագրությունը և բարոյական նկարագիրը։

Այսպիսով, սիրելի հայրենակիցներ, շնորհակալ եմ անկեղծ աջակցության առաջարկների համար, շնորհակալ եմ նաև նրանց, ովքեր տեղեկություններ են տալիս` փորձելով ինձ դարձնել հրթիռի մարտագլխիկ և այդպիսով միավորներ հավաքել։ Հաշվի առեք, որ ամեն տեղեկություն ստանալիս մի քանի անգամ ստուգում, նոր միայն հրապարակում եմ, հետևաբար դա էլ չի անցնի։

Իշխանությանը կոչ եմ անում տարբերակներ չփնտրել՝ ինձ կապելու որևէ ընդդիմադիր ուժի հետ։ Ես բոլորի առաջին դեմքերի հետ էլ շփվում եմ, այդ թվում` իշխանության մաս կազմող քիչ թվով, բայց ուղեղ և հայրենիք ունեցող մարդկանց հետ։

Նաիրի Հոխիկյանի Ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>