Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 166 նոր դեպք. մահացել է 3 քաղաքացի
Դիտել նաև
ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 70 դեպք
Վերջին 14 օրում ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք
Վերջին 7 օրում արձանագրված կորոնավիրուսային հիվանդության դեպքերը աճել են 22.5%-ով. ԱՆ
ԱՄՆ-ի գլոբալ պատերազմի կուսակցությունը խուճապի մեջ է. մտածում են Բայդենին փոխելու մասին. ինչպիսի՞ն է լինելու Փաշինյանի ճակատագիրը
Թաղման բյուրոյի սեփականատերերը խաբեությամբ ավելի քան 880,000 դոլար են ստացել՝ որպես Covid-19-ից տուժածներ
Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 166 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 228 798-ի: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 4587 է:
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հուլիսի 25-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1115 է, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5702-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 104 է, ընդհանուր առողջացածներինը՝ 219 062, փաստացի բուժվողներինը՝ 4034 (մեկ օրում ավելացել է 59-ով): Մեկ օրում արվել է 5748 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 305 307 թեստ:

