Այսօր Հայկ Սարգսյանի (Շիշ բռնող) հարսանիքն է. հարսանյաց սրահ մուտքն անձնագրերով է
Դիտել նաև
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից
Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին
Ժողովուրդը սգի մեջ է, իսկ «Շիշ բռնողը» լողավազաններում կյանքն է վայելում... Տեսանյութ
Հայտնի «Շիշ բռնողի»՝ ՔՊ-ական Հայկ Սարգսյանի եղբորը Փաշինյանը նոր պաշտոնում կնշանակի
«Շիշ բռնողի» եղբայրը՝ «շիշ շպրտող»
Այսօր Շիշ բռնող անունով հայտնի ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հարսանիքն է։ Այս մասին գրում է hraparak.am-ը:
Կայքի տեղեկություններով հարսանիքը տեղի է ունենում Երեւանի ամենապահանջված ռեստորանային համալիրներից մեկում` Դվինում։ Երկրի համար այս ծանր փուլում, երբ թշնամին տարբեր հատվածներում տեղակայված է ՀՀ սահմանին եւ կրակոցներ է արձակում, Սարգսյանի հյուրերը քաղաքական առաջին դեմքերն են, այդ թվում` Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքով։
Հարսանյաց սրահ մուտքը անձնագրերով է, այսինքն` եթե հրավիրյալը առանց անձնագրի մոտեցավ հանդիսության վայր, ապա նրան սրահ ներս չեն թողնի։
Նշենք, որ Սարգսյանի ընտրյալը Հայրապետյան եղբայրներից մեկի թոռնուհին է` Օլյա Հայրապետյանը։

