Թշնամին շարունակում է աշխատանքները Հայաստանի սահմանին. «Ազգային վերահսկողության համակարգ» ՀԿ. Տեսանյութ
«Ազգային վերահսկողության համակարգ» ՀԿ-ն ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. «Ադրբեջանը շարունակում է մեծ թվով զորք ու զինամթերք ավելացնել Սյունքի սահմաններին տեղակայված իր դիրքերում։
Մեր աղբյուրների փոխանցմամբ Սև լճից մինչև Ներքին Խնձորեսկ ընկած հատվածում թշնամին կուտակել է մոտ 7.000 հոգանոց զորք։
Տեսանյութում տեսնում ենք թշնամական զորքի հերթական խմբաքանակի տեղաշարժը` վերոնշյալ հատվածներում զորքի համալրման նպատակով»: