Պաշտոնական Բաքուն անթաքույց ծաղրում է Վրաստանի իշխանություններին
Դիտել նաև
Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
Վալոդյա Գրիգորյանի հայրիկին Ներքին գործերի նախարարություն են հրավիրել
Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել
Վալոդյա Գրիգորյանին սպանելու փորձեր էլի են եղել
Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի
Պաշտոնական Բաքուն անթաքույց ծաղրում է Վրաստանի իշխանություններին: Նախ Բաքուն ադրբեջանցի լրագրողի առևանգմանը մասնակից դարձնելով Վրաստանի հատուկ ծառայություններին՝ Վրաստանում մարդու իրավունքների հարցը դրեց կասկածի տակ: Քանի որ լրագրողի դեմ ներկայացված պաշտոնական մեղադրանքում նշվում է, որ վերջինս առանց անձնագրի հատել է կանաչ գոտին և ապօրինի հայտնվել ադրբեջանական տարածքում, նշանակում է կասկածի տակ է դրվում Վրաստանի սահմանների պաշտպանության հարցը, իսկ ադրբեջանցի ծաղրանկարիչ Գյունդուզ Աղաևի ծաղրանկարը ամեն ինչ պատմում է վրաց-ադրբեջանական հարաբերությունների մասին: Իսկ Վրաստանի իշխանություններն իրենց դրել են գլուխը ավազի մեջ մտցրած ջայլամի տեղ՝ իբր ոչ լսում են, ոչ՝ տեսնում:


Արտյուշ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

